Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 20-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը: Ըստ այդմ, հունվարի 27-ը կսահմանվի Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր ու կլինի ոչ աշխատանքային։
Այս նախաձեռնության հեղինակներն են ՔՊ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ու «Հայաստան» խմբակցությունից հեռացած Գեղամ Նազարյանը։
Ըստ Ռուբինյանի՝ ընտրվել է այնպիսի օր, որ ոչ մի ռազմական իրադարձություն եղած չլինի։ Քանի որ հաջորդ օրն էլ Հայոց բանակի տարեդարձն է, պաշտոնյաները կայցելեն Եռաբլուր պանթեոն։