Շենքի թույլտվությունը հին է, վարկը՝ նոր. ո՞ր դեպքում եկամտահարկը հետ չի վերադարձվի

Հիփոթեքային վարկի տոկոսների չափով եկամտային հարկի վերադարձի սահմանափակումները Երևանում և մարզերում գործում են տարբեր կանոններով։ Երևանում որոշիչ է նաև շինարարության թույլտվության ամսաթիվը, և մինչև 2022 թվականի հունվարի 1-ը տրված թույլտվությամբ շենքերի դեպքում իրավունքը պահպանվում է։ Իսկ չորս մարզի համար, որտեղ սահմանափակումը գործելու է 2027 թվականի հունվարի 1-ից, նման բացառություն սահմանված չէ։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, … Read more

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման նպատակով ներկայացված դիմումների վերաբերյալ որոշումներն այսուհետև կուղարկվեն ինքնաշխատ եղանակով՝ դիմումում նշված հեռախոսահամարին SMS հաղորդագրության միջոցով։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է Աշխատանքի և բարեկեցության նախարարության Միասնական սոցիալական ծառայությունից։ «Որոշմանը ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել SMS հաղորդագրության մեջ նշված հղումով և բացել ծանուցագիրը։ Ծանուցագիրը պարունակում է տեղեկատվություն կենսաթոշակի նշանակման ժամկետի և չափի, հաշվարկված … Read more

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Կոտայքի մարզի դատախազության միջնորդագրի հիման վրա՝ Նոր Հաճն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 93 միլիոն 700 հազար դրամ շուկայական արժեքով 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է Գլխավոր դատախազությունից: Կոտայքի մարզի դատախազությունում՝ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Նոր Հաճըն համայնքի Նոր Արտամետ … Read more

Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագիրը կերկարաձգվի մինչև 2028 թվականը․ նախագիծ

Iravaban.net–ը Iravaban.net–ը ուսումնասիրել է կառավարության հոկտեմբերի 1-ի նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդգրկված նախագիծը, որով առաջարկվում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգել մինչև 2028 թվականի հունվարի 1-ը։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ գործող ծրագիրը գործում է 2015 թվականից, իսկ ներկայում սոցիալական աջակցություն է ստանում սահմանամերձ 13 համայնքների 82 բնակավայր։ Գործող … Read more

Ռուս և ուկրաինացի օդաչուներ են ստանձնել ինքնաթիռի կառավարումը և վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում՝ կանխելով աղետը

Flydubai-ի չվերթի ժամանակ ուկրաինացի և ռուս տղամարդկանց միջև կռիվ տեղի չի ունեցել. փոխարենը՝ նրանց համատեղ ջանքերով է ինքնաթիռը վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում։ Երկու տղամարդն էլ օդաչուներ են, որոնք Flydubai-ի Boeing 737 MAX ինքնաթիռով ճանապարհորդում էին որպես ուղևոր։ Օդաչուների խցիկում տեղի ունեցած միջադեպից հետո նրանք  են ստանձնել ինքնաթիռի կառավարումը և վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում՝ կանխելով աղետը։ … Read more

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

Միջազգային հեղինակավոր Global Finance ամսագրի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության շրջանակում Ամերիաբանկն արժանացել է 9 մրցանակի ` 8 ազգային և 1 տարածաշրջանային անվանակարգերում: Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվում է 27-րդ անգամ։ Հաղթող բանկերն ընտրվել են մի շարք չափանիշների հիման վրա, այդ թվում` թվային եղանակով հաճախորդների ներգրավումն  և սպասարկումը, նոր առաջարկներից օգտվելու … Read more

Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Շ.-ն հանդիսանալով Մ.Ք.-ի մերձավոր ազգականը՝ ամուսնու մայրը, համատեղ բնակության ընթացքում պարբերաբար նվաստացրել է Մ.Ք.-ին, ինչի հետևանքով վերջինս գտնվելով լարված և խիստ ընկճված հոգեվիճակում, 2024 թվականի նոյեմբերի 27-ին տանը կից անասնագոմում պարանով առաստաղից կախվելու … Read more

Հանուն համայնքի ու դպրոցի է արել. ՔՊ-ական պատգամավորը՝ եղբոր Opel-ը ՊՈԱԿ-ին 2 մլն-ով վարձով տալու մասին

Հանուն համայնքի ու հանուն դպրոցի է արել, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը՝ անդրադառնալով եղբորը պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենան պետությանը 2 մլն դրամով վարձակալության տրամադրելու հարցին։ Հիշեցնենք, որ երեկ «Հետք»-ը հոդված էր հրապարակել՝ ըստ որի ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի եղբայրը՝ ավագանու անդամ հանդիսացող Տիգրան Համբարձումյանը, իր 300.000 դրամանոց «Opel» մակնիշի ավտոմեքենան … Read more

Քրեակատարողական ծառայության անցնել ցանկացողների համար նոր պայմաններ են առաջարկվում

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված՝ Արդարադատության նախարարության կողմից մշակված «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել քրեակատարողական ծառայությունում թափուր պաշտոնների համալրման և ծառայության գրավչության բարձրացման նպատակով։ Ի՞նչ է նախատեսվում Մեկամսյա ուսումնական դասընթացի ընթացքում վարձատրություն Քրեակատարողական ծառայության պաշտոնի համար … Read more

Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է կամավոր ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։  Գործընթացն իրականացվում է՝ համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի  596-Ն որոշման դրույթների: Կամավոր ատեստավորման հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցված լինել և ունենալ հաշիվ my.emis.am հարթակում: Եթե դիմողը դեռևս չունի հաշիվ, ապա գրանցվելու համար կարող է օգտվել  … Read more