Այս նվիրական օրը բոլորս պետք է ձգտենք վերագտնել ներքին խաղաղությունը, ամրապնդել միասնությունը. նախագահ

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Սուրբ Ծննդյան առթիվ, որում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Սուրբ Ծննդյան աստվածային խորհուրդը մեզ կրկին հիշեցնում է, որ ամենամեծ ուժը հավատն է, իսկ ամենամեծ արժեքը՝ սերը մարդու հանդեպ։ Այս նվիրական օրը բոլորս պետք է ձգտենք վերագտնել ներքին խաղաղությունը, ամրապնդել համերաշխությունն ու միասնությունը, լինել ներողամիտ և պատասխանատու միմյանց ճակատագրի հանդեպ։ … Read more

Թրամփը հայտարարել է Իրանին ԱՄՆ-ի հնարավոր հարվածի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է զինված հարված հասցնել Իրանին, եթե բողոքի ցույցերի ժամանակ զոհեր լինեն։ Նրա խոսքերը հաղորդել է ՏԱՍՍ-ը։ «Մենք չափազանց ուշադիր հետևում ենք դրանց (Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերին – խմբ.)», – ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։ Ամերիկացի առաջնորդը հստակեցրել է, որ հետևանքներ կլինեն, եթե Իսլամական … Read more

 «Երբեմն Աստված կոտրում է սիրտդ, որ փրկի կյանքդ». Արաքսյա Մելիքյանը նոր գրառում է արել

Դերասանուհի Արաքսյա Մելիքյանը բավականին հաճախ է սոցճալական հարթակներում կիսվում նոր լուսանկարներով ու տեսանյութերով՝ ներկայացնելով ինչպես իր ընտանեկան ու ապձնական առօրյան, այնպես էլ՝ աշխատանքային գործունեությունը։ Հերթական անգամ դերասանուհին նոր գրառմամբ է հանդես եկել՝ նշելով. «Երբեմն Աստված կոտրում է սիրտդ, որ փրկի կյանքդ։ Մի՛ ընդդիմացիր պրոցեսին»։

Նույն ձեռագիրը. Մադուրոն էլ է թիրախավորել եկեղեցուն

Կրոնական բռնաճնշումներ Մադուրոյի կառավարությունը հայտնի է կաթոլիկ եկեղեցուն թիրախավորելով, հատկապես, երբ եկեղեցու առաջնորդները քննադատում են ռեժիմը։ Շատ եպիսկոպոսներ և քահանաներ ենթարկվել են հետապնդումների, սպառնալիքների և բանտարկության՝ կառավարության քաղաքականությանը հակառակվելու համար։ Եկեղեցու նկատմամբ ռեժիմի թշնամանքը ակնհայտ է եղել այլախոհներին լռեցնելու նրա քայլերով, ինչը հանգեցրել է կրոնական առաջնորդների շրջանում վախի մթնոլորտի։ Աղբյուր՝ https://www.facebook.com/photo?fbid=3327292990779352&set=gm.1629694001534501&idorvanity=1053152052522035

Եվրոյի փոխարժեըք կտրուկ նվազել է 3,02 կետով․ ԿԲ տվյալներ

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի արտարժույթի շուկայում 2026թ․–ի հունվարի 5–ի արդյունքում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, 2025թ․–ի դեկտեմբերի 30–ի համեմատ, բարձրացել է 0․19 կետով և կազմել 381․55 դրամ։ Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 3․02 կետով և կազմել 445․99 դրամ, ռուբլին նվազել է 0․15 կետով և կազմել 4․7198 դրամ, հաղորդում է ՀՀ ԿԲ–ն։ … Read more

Հունվարի 1-ից ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում կստանաք հետվճար՝ 2%-ի չափով․ կարգ և պայմաններ

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հունվարի 1-ից ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում կստանաք հետվճար՝ 2%-ի չափով։ ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացնում է հետվճարի տրամադրման կարգը և պայմանները: Միջոցառման շահառուներին հետվճարը փոխանցվում է ինքնաշխատ եղանակով մինչև հաջորդ ամսվա 25-ը։ Հետվճարը տրամադրվում է 1,000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների դիմաց, ընդ որում՝ յուրաքանչյուր մեկ գործարքի համար հետվճարը … Read more

«Արդարը պիտի ուրախանա Տիրոջով՝ հույսը դնելով նրա վրա». Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծնունդը

Սիրելի ժողովորդ, Սուրբ ծննդյան ճրագալույց է, և ես ցանկանում եմ բոլորիդ Սուրբ Ծնունդը շնորհավորել Սաղմոսով: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սաղմոս 63: Զրպարտողների պատիժը Աստված, երբ աղաչեմ քեզ՝ աղոթքս լսիր, թշնամու սարսափից փրկիր ինձ, թաքցրու ինձ չարագործների ամբոխից և անօրինություն գործողների բազմությունից: Նրանք սուսերի պես սրեցին իրենց լեզուները և իրենց աղեղները … Read more

Կանգնեցրել են 46-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ 2121» ավտոմեքենան ապօրինի որս կատարելու կասկածանքով

Համայնքային ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, դեկտեմբերի 31-ի երեկոյան Զառիթափ բնակավայրի 3-րդ փողոցում ապօրինի որս կատարելու կասկածանքով կանգնեցրել են 46-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան։ Ավտոմեքենայում հայտնաբերվել են որսած վեց վայրի խոզ, ողորկափող որսորդական հրացան և ակոսափող հրացան։46-ամյա վարորդն ու 40-ամյա ուղևորը ձերբակալել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Վայքի բաժին։ Այս … Read more

Կարճ ժամանակ անց Պարեկային ծառայությունը հայտնաբերել է հետախուզվող ավտոմեքենան

Հունվարի 2-ին 59-ամյա մի քաղաքացի Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ներկայացրել, որ Լենուղի գյուղի իր բնակության հասցեից գողացել են իրեն պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։ Կարճ ժամանակ անց Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները Մյասնիկյան գյուղում կանգնեցրել են հետախուզվող ավտոմեքենան։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ վարորդը Լենուղի … Read more

Անահիտ Սիմոնյանը խոսել է երկրորդ անգամ ամուսնանալու թեմայի մասին. ինչ է նա ասել

Անահիտ Սիմոնյանը ԱՄՆ-ում հյուրընկալվել է Մերի Մակարյանի հաղորդաշարին, որտեղ, ի պատասխան, Մերիի հարցի, նշել է, որ չի պատրաստվում կրկին ամուսնանալ։ «Ես հաստատ կարող եմ ասել չէ»,- նշել է Անահիտը։ Նշենք, որ ավելի վաղ՝ մեկ այլ հարցազրույցում, խոսելով Հայկոյի մահից հետո իր հասցեին հնչող մեղադրանքների մասին, Անահիտը նշել էր. «Դժոխքի միջով եմ անցել, բայց երբևէ դա … Read more