ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է զինված հարված հասցնել Իրանին, եթե բողոքի ցույցերի ժամանակ զոհեր լինեն։ Նրա խոսքերը հաղորդել է ՏԱՍՍ-ը։
«Մենք չափազանց ուշադիր հետևում ենք դրանց (Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերին – խմբ.)», – ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։
Ամերիկացի առաջնորդը հստակեցրել է, որ հետևանքներ կլինեն, եթե Իսլամական Հանրապետությունում ցուցարարների շրջանում զոհեր լինեն։
«Ես կարծում եմ, որ նրանք շատ ծանր հարված կկրեն Միացյալ Նահանգներից», – եզրափակել է Թրամփը։