«ԱԱԾ օպերն ի՞նչ գործ ունի, որ քահանայի հետ բացատրական ու հավաքագրման աշխատանք է տանում, ԱԱԾ-ին չուլ եք սարքել»

«Լավ է անում Նիկոլ Փաշինյանը, էն բոլոր նախկին պաշտոնյաները, որոնք ժամանակին իրենց դեմ չգրելու համար խելոք-խելոք համաձայնել են Նիկոլ Փաշինյանի հետ ու էսօր ձայն չեն հանում, դրա համար է, որ Նիկոլ Փաշինյանը կարողանում է այսօր ծրարներից խոսել»,- ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա դիմեց Նիկոլ Փաշինյանին․ «Ինչքան էլ սիրուն խոսեք, վաղը … Read more

«Էս սաղ պատմության մեջ ողորմելին ո՞վ է, այ ողորմելիներ»․ Արարատ Միրզոյանը՝ Վարդան Օսկանյանին

«Նախկին ԱԳ նախարարներից մեկն ասում է՝ ողորմելի է, 74 տոկոսը տվել են, 26 տոկոսն են իրենց պահել։ Էս սաղ պատմության մեջ ողորմելին ո՞վ է, այ ողորմելիներ։ Ինչքան քյալակ ունեիք՝ էս ազգի գլխին բերեցիք, հլը բզբզում-բզբզում են, որ լրիվ վատ լինի, լրիվ կործանեն»,-  ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի նիստում նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին այսպիսի բառապաշարով պատասխանեց ԱԳ նախարար … Read more

«Եթե կարողանաք ապացուցել, որ ես կամ իմ գործընկերները երբևէ ծրարով 10 դրամ ստացել ենք, ես հենց հիմա մանդատս դնում եմ»․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին

ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին մեղադրել էր «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանից ծրարով գումար վերցնելու մեջ։ Փաշինյանը նաև ասել էր, թե Միքայել Մինասյանն էլ է նախկինում պատգամավորներին ծրարով գումար տվել։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին․ «Ասում եք՝ թալանվածը հավաքել ենք ու պարգևավճարներ ենք բաժանել։ Թալանածը հավաքել էիք, որ ժողովրդին … Read more

«Օլիգարխը քացով խփի պաշտոնյայի դուռը բացի՞․․․ ոտքերը կջարդեմ»․ Նիկոլ Փաշինյանն ու Ագնեսա Խամոյանը լեզվակռիվ տվեցին՝ նախարարների բարձր պարգևավճարների թեմայով

«Մեծ ճիգեր չպահանջվեցին»,– ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։ Ագնեսա Խամոյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էր՝ ինչպիսի՞ ճիգեր պահանջվեցին իրենից կառավարության անդամներին պարգևավճարներ տալու «խիզախ քայլին» գնալու և տարեվերջին 3 միլիարդ դրամի պարգևավճար բաժանելու համար։ «3 միլիարդ դրամի պարգևավճար բաժանելով՝ անարատ պաշտոնյաներ եք փորձում կերտել։ Ի դեպ, այսօր ֆինանսների նախարարն էլ … Read more

«Տիկին Սարգսյան, ձեզ երբևէ մտահոգե՞լ է, որ ոստիկանությունը գնա և ապահովի նաև այն պատարագների պատշաճ ընթացքը, որտեղ չկա Նիկոլ Փաշինյանը»

ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ ինչո՞ւ ոստիկանությունը չի ապահովում նաև այն պատարագների անվտանգությունը, որոնց Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում։ «Տիկին Սարգսյան, ակնհայտ է, որ երբ Նիկոլ Փաշինյանի կամ իշխանության կողմից հրահանգված միջոցառում է՝ ծիսակատարություններին մասնակցության մասով, ոստիկանությունը համառ ուղեկցում է։ Ավելին, նույնիսկ ակնհայտ հնչած բռնության սպառնալիքի ներքո ոչ … Read more

«Հայաստանի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար, փոխադարձաբար նույն պայմաններով»․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար, փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են և փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են և արտահանման, և ներմուծման հնարավոր պայմաններից․ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի նիստում  հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։ Ընդդիմադիր պատգամավորը երեկ նման մտահոգություն էր հայտնել։ Արթուր Խաչատրյանը նաև նկատեց՝ փաստաթուղթը իրավական պարտավորություններ չի ենթադրում, … Read more

ԹՐԻՓՓ-ը անցնելու է Երասխ-Սադարակ հատվածով․ Նիկոլ Փաշինյան

«Քաղաքականությունը երկրորդ պլան է մղվում, իսկ առաջին պլան է մղվում ներդրումային ծրագիրը։ ԹՐԻՓՓ-ը ներդրումային ծրագիր է»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ԹրՐԻՓՓ նախագիծը բարձր քաղաքական հնչեղություն ստացավ, բայց այն առաջին հերթին ներդրումային ծրագիր է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ընդամենը նախորդ շաբաթ Ադրբեջանի եւ ՀՀ ներկայացուցիչները այցելել են Երասխ-Սադարակ հատված եւ ուսումնասիրել են երկաթուղու … Read more

«Ի դեպ»․ Ընտրություններից ընտրություն հիշվող խոստումներ

21 Հունվարի, 2026 Ի դեպ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ Հայաստանում կառուցվում է տարածաշրջանում շոկոլադի ամենամեծ գործարանը, որտեղ ասում են՝ կաշխատի 2000 քաղաքացի։ Ուշագրավ է, որ նույն գործարանի նույն խոստումը սրանից 2,5 տարի առաջ տվել էր Պապոյանին նախորդած նախարար Վահան Քերոբյանը, որն աշխատանքից ազատվեց ու հիմա մեղադրվում է  կոռուպցիայի մեջ։ Հիշեցնենք, որ այս … Read more

«Մենք մեր երկրի պաշտպանունակությունը սիստեմատիկ կերպով ավելացնում ենք»․ Նիկոլ Փաշինյան

«Մենք մեր երկրի պաշտպանունակությունը սիստեմատիկ կերպով ավելացնում ենք, կարող եմ ասել, որ հաջողությամբ ենք դա իրականացնում»,- Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Արտաքին հետախուզության ծառայության զեկույցին, որտեղ նշվում էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիան գրեթե անհավանական է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն և երկու երկրներում … Read more

«Ովքեր առանց աշխատավարձի կամ սիմվոլիկ աշխատավարձով աշխատել են վարչապետ, հիմա դոլարային միլիոնատերեր են»․ Նիկոլ Փաշինյան

«Ովքեր առանց աշխատավարձի կամ սիմվոլիկ աշխատավարձով աշխատել են վարչապետ, հիմա դոլարային միլիոնատերեր են․ ես նման խնդիր չունեմ»,- խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իշխող խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հարցին, թե ե՞րբ է ինքը ի վերջո աշխատելու առանց աշխատավարձի։ Հեգնալից հարցը վերաբերում էր 2025-ի վերջում կառավարության անդամների ստացած պարգեւավճարներին։ «Դա անում ենք, որովհետեւ կարծում եմ, որ պետական ինստիտուտները … Read more