«Քաղաքականությունը երկրորդ պլան է մղվում, իսկ առաջին պլան է մղվում ներդրումային ծրագիրը։ ԹՐԻՓՓ-ը ներդրումային ծրագիր է»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ԹրՐԻՓՓ նախագիծը բարձր քաղաքական հնչեղություն ստացավ, բայց այն առաջին հերթին ներդրումային ծրագիր է։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ընդամենը նախորդ շաբաթ Ադրբեջանի եւ ՀՀ ներկայացուցիչները այցելել են Երասխ-Սադարակ հատված եւ ուսումնասիրել են երկաթուղու վիճակը․ «Ինչո՞ւ են ուսումնասիրում վիճակը․ երկաթուղին վերաբացելու համար»։
Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց՝ երկաթուղին բացում են Հորադիզ-Մեղրի-Նախիջեւան-Սադարակ-Երասխ-Ախուրիկ-Թուրքիա ուղղության համար, նաեւ՝ Իրանի եւ Ադրբեջանի ու Նախիջեւանի ուղղությունների համար։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: