«Ի դեպ»․ Ընտրություններից ընտրություն հիշվող խոստումներ

21 Հունվարի, 2026

Ի դեպ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ Հայաստանում կառուցվում է տարածաշրջանում շոկոլադի ամենամեծ գործարանը, որտեղ ասում են՝ կաշխատի 2000 քաղաքացի։

Ուշագրավ է, որ նույն գործարանի նույն խոստումը սրանից 2,5 տարի առաջ տվել էր Պապոյանին նախորդած նախարար Վահան Քերոբյանը, որն աշխատանքից ազատվեց ու հիմա մեղադրվում է  կոռուպցիայի մեջ։

Հիշեցնենք, որ այս իշխանությունը արդեն յոթ տարի հանրությանն է վաճառում, օրինակ՝ մետրոյի Աջափնյակի կայարանը, Նոր նորքի ճոպանուղին, ադամանդի, հայկական տեխնիկայի, մեքենաշինական, զենքերի, վերելակների անգամ ինքնաթիռների և շատ այլ չբացվող գործարաններ։

Ընտրությունից ընտրություն հիշատակվող այս գործարանները այդպես էլ մնում են մշտական խոսոտումների շարքերում, իսկ արդեն կառուցված գործարանները մուլյաժի պես ցուցադրվում են՝ բազմաթիվ քաղաքացիների այդպես էլ թողելով անգործ։

Արժե՞ այս իշխանության դեպքում դեռ հավատալ խոստումներին, թե՞ շարունակենք հաշվել անթիվ թվացող չկատարվող խոստումները։

 

 

Leave a Comment