Հայրիկ Մուրադյանին նվիրված համերգն ավարտվեց դահլիճում, բայց շուրջպարը շարունակվեց օպերայի բակում

Հայ երգի գիտակ, ավանդական երգերի կատարող, բանահավաք եւ ազգագրագետ Հայրիկ Մուրադյանի ծննդյան 120-ամյակին նվիրված համերգը՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրում, գեղեցիկ ու ճաշակավոր ներբող էր՝ նվիրված ոչ միայն Հայրիկին, այլեւ ազգային արժեքներին, հայրենիքին ու ընդհանրապես հայրենատեր հայ մարդուն: Միջոցառումը Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպել էր «Հայրիկ Մուրադյան» ՀԿ-ն՝ ի դեմս պորտուգալաբնակ ջութակահար Նարինե Դելլալյանի, իսկ բեմականացման … Read more

«Մեր հին երգերը ամրապնդում են մեր ազգային ոգին։ Երգերը դաստիարակության հզոր միջոց են». Հայրիկ Մուրադյան

Հայ ակադեմիական արվեստագիտության պատմության մեջ նման գիտական կոնֆերանս կազմակերպվում է առաջին անգամ, որի ընթացքում համակողմանիորեն ներկայացվում է արվեստագետի ավանդը, այս դեպքում՝ հայ ժողովրդական երաժշտության երախտավոր Հայրիկ Մուրադյանի նշանակալի ներդրումը ազգային երաժշտության մեջ:  ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այսօր ընթացավ «Հայրիկ Մուրադյան – 120» խորագրով գիտական կոնֆերանսը՝ նվիրված հայ ժողովրդական երաժշտության երախտավոր, անվանի երգիչ-բանահավաք, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ … Read more

Հեղինակային իրավունքի միջոցով կարելի էր լավ գումարներ աշխատել, բայց ստեղծագործողները գրոշներ են ստանում

Աշխարհում ստեղծագործողների հեղինակային իրավունքների պաշտպանության համար տարբեր կազմակերպություններ են ստեղծվել, մեխանիզմներ ներդրվել, որոնք ուշադրությամբ հետեւում են, թե որ հեղինակի որ երաժշտությունը որտեղ է օգտագործվել (TV, ռադիո, համացանց, հանրային վայրեր), հավաքագրում են լիցենզիայի վճարները եւ դրանք փոխանցում հեղինակներին ու իրավատերերին: Օրինակ, JASRAC-ը պաշտպանում է հեղինակային իրավունքները Ճապոնիայում, ճշգրիտ հաշվետվություններ է կազմում յուրաքանչյուր երգի, երաժշտության համար, իսկ … Read more