Ինչո՞ւ է հեղուկ գազը թանկացել. ՄՊՀ պարզաբանումը

Հեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով։ Հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 … Read more

«ՀՀ-ն շարունակաբար բարեփոխելու է սպառողների շահերի պաշտպանության համակարգը». նոր կարգավորումներ են սահմանվել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հերթական քննարկումը՝  սպառողների շահերը խախտող գործելակերպի վերաբերյալ նոր օրենսդրական փոփոխությունները տնտեսավարող սուբյեկտներին ներկայացնելու նպատակով։ Միջոցառմանը մասնակցել են բիզնեսի և ՀԿ-ների ներկայացուցիչներ, էկոնոմիկայի նախարարության և հանձնաժողովի պատասխանատու պաշտոնյաներ։ ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանն ընդգծել է, որ նոր կարգավորումներն ուժի մեջ են մտնելու օգոստոսի 1-ից և բխում են Հայաստան-ԵՄ համապարփակ և … Read more

ՄՊՀ-ն շարունակում է ուսումնասիրել հեղուկ գազի շուկան. վարույթ դեռ չկա – Live News

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դեռ շարունակում է ուսումնասիրել հեղուկ գազի շուկան, այս պահին վարույթ դեռ չկա։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրուցում նշել են հանձնաժողովից։ Հուլիսի 11–ին հայտնել էինք, որ ավելի քան 100 գազատար մեքենա մնացել է Վրաստանում և չի կարողանում հատել հայ–վրացական սահմանը, ինչը հանգեցրել է գազի գների կտրուկ աճի։ Հեղուկ գազի գինը կարճ … Read more

«ՄՊՀ-ն ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները և դրա հետ կապված խնդիրները». խոսնակ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները և դրա հետ կապված խնդիրները : «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՄՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանը:  «Հաշվի առնելով ներմուծման գործընթացում ի հայտ եկած նոր զարգացումները ՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ներկայումս ուսումնասիրում է հեղուկ գազի շուկայում տեղի ունեցող գործընթացները և դրա հետ կապված խնդիրները … Read more

Սպառողների շահերի պաշտպանության ոլորտում Հայաստանի և Իտալիայի մրցակցային մարմիններն ակտիվորեն համագործակցում են

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելիի հրավերով  աշխատանքային այց է կատարել Հռոմ։ Այցի շրջանակում Գեղամ Գևորգյանը հանդիպում է ունեցել  իր իտալացի պաշտոնակցի հետ։ Հանդիպման շրջանակում քննարկվել են երկու երկրների մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքները և դրանց զարգացման ուղիները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Սպառողների շահերի պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային … Read more

Հայագիտությունը վերադառնում է ՌԴ ակադեմիական տարածք. ՄՊՀ-ում վերսկսվել է հայոց լեզվի, մշակույթի և պատմության ուսուցումը

25 Մայիսի 2025, 21:25 Մայիսի 23-ին Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի նստավայրում տեղի է ունեցել ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսեսյանի հանդիպումը Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մասլովի հետ։ Քննարկման գլխավոր թեման եղել է հայագիտության վերածնունդը Ռուսաստանի առաջատար բուհերից մեկում: Ալեքսեյ Մասլովը հայտնել … Read more