«Ես, ինչ խոսք, ետ կգամ». Հոբելյանական միջոցառում՝ նվիրված Վլադիմիր Վիսոցկուն

Երեւանի Ռուսական տանը կայացավ Վլադիմիր Վիսոցկուն նվիրված «Ես, ինչ խոսք, ետ կգամ» ժողովածուի՝ հայերեն-ռուսերեն զուգադրությամբ եւ բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Լեւոն Բլբուլյանի թարգմանությամբ գրքի շնորհանդեսը: Գիրքը, որ լույս է տեսել Երևանի Ռուսական տան աջակցությամբ, ներկայացվեց անմահ Վիսոցկու ծննդյան 88-ամյակին նվիրված գրական-երաժշտական երեկոյի ընթացքում: Երեկոն բացեց Երեւանի Ռուսական տան մշակութային նախագծերի մասնագետ Արամ Գյուրջյանը՝ կատարելով Վիսոցկու  հայտնի … Read more

«Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտորի ծննդյան օրվան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա են եղել «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգին՝ նվիրված անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրվան։ Համերգային ծրագիրը մեկնարկել է ՀՀ օրհներգով՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության բանակի օրվա։ Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում շնորհավորել է ՀՀ զինված ուժերի 34-րդ տարեդարձը և … Read more

Հայրենասիրական նոր երգ . Վահագ Ռաշ և Արմեն Դոլինյան «Մի խառնեք մեզ»

Հայաստանի բանակի օրվա՝ հունվարի 28-ի նախօրեին լույս է տեսել հայրենասիրական նոր երգ։ Վահագ Ռաշի և Արմեն Դոլինյանի հարդ ռոք դուետը, ռեժիսոր Սերժ Գաբյանի տեսահոլովակով, նպատակ ունի արթնացնել ժողովրդի ոգին և հիշեցնել հայրենիքի արժեքի մասին։         

Հայաստանի պատմության թանգարանն այս տարի կներկայացնի ցուցահանդես՝ Բեռլինի Թանգարանային կղզու թանգարանների հավաքածուներից

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի ֆեյսբուքյան գրառումը Իրականում, փառահեղ լուր Հայաստանում կցուցադրվի բեռլինյան թանգարանների հավաքածունԲեռլինում ստորագրվեց համագործակցության հուշագիր Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու Նախապատմության և վաղ պատմության թանգարանի միջև։ Համագործակցության համաձայնագիրը ստորագրեցին թանգարանների տնօրեններ դր․ Դավիթ Պողոսյանը և պրոֆ․ դր․ Մաթիաս Վեմհոֆը։ Համագործակցության շրջանակում Հայաստանի պատմության թանգարանն այս տարի կներկայացնի ցուցահանդես՝ Բեռլինի Թանգարանային … Read more

Մոցարտի օրը՝ ներկայի մեջ․ Կամերային երեկո՝ մեծ լսողությամբ, համերգ, որ շարունակվեց զրույցով․ Լուսանկարներ

Մոցարտի օրը երբեմն գալիս է ոչ թե օրացույցով, այլ՝ լսողությամբ։ Երբ նրա ծննդյան թիվը մնում է ստվերում, իսկ ինքը՝ անսպասելիորեն ներկա է դառնում տարածքում, ինչպես մարդ, որ չի բարձրաձայնվում, բայց զգացվում է։ Երևանում երեկ երկոյան՝ Սինեջի IT կենտրոնում նշվեց Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի 270 ամյակը։ Նրա երկրպագուները նախ վայելեցին, ցնծացին, թե ինչպես են հնչում այլ անկրկնելի … Read more

Հայաստանում կցուցադրվի բեռլինյան թանգարանների հավաքածուն. համագործակցության հուշագիր է ստորագրվել

Բեռլինում ստորագրվել է համագործակցության հուշագիր Հայաստանի Պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու Նախապատմության և վաղ պատմության թանգարանի միջև։ Համագործակցության համաձայնագիրը ստորագրել են թանգարանների տնօրեններ դր․ Դավիթ Պողոսյանը և պրոֆ․ դր․ Մաթիաս Վեմհոֆը։ Համագործակցության շրջանակում Հայաստանի Պատմության թանգարանն այս տարի կներկայացնի ցուցահանդես՝ Բեռլինի Թանգարանային կղզու թանգարանների ընտրված հավաքածուներից։ Ցուցահանդեսի թեմատիկ առանցքը նվիրված է անտիկ ժամանակաշրջանին և … Read more

Զինվորական դառնալու որոշում ունեի, գնդապետ հայրս ասաց՝ ո՛չ, պատրաստվիր կոնսերվատորիային․ Տիգրան Հովհաննիսյան․ Լուսանկարներ

Միջանցքի ծայրի սենյակներից մեկի բաց դռնից լսվող Շառլ Ազնավուրի երգերից մեկի դաշնամուրային կատարումը քայլերս տանում են այդ ուղղությամբ։ Աննկատ կանգնում եմ անկյունում, ունկնդրում մինչև վերջ։ Կատարումն ավարտում է ու ժպտում՝ բարև Ձեզ։ https://armtimes.com/ Տիգրան Հովհաննիսյանն է՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս։ Երաժշտությունը ոչ թե երազանքի, այլ նպատակի ու … Read more

«Երկար տարիներ վարձով ապրելուց հետո սեփական տուն ունեցանք». Արման Նավասարդյանը՝ Համազգային թատրոնի շենքի մասին

Մշակույթ 28 Հունվար, 2026 17:49 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի բացումը պատմական և խիստ պարտավորեցնող օր է թատրոնի ողջ թիմի համար։ Այդպես է բնորոշում օրը թատրոնի դերասան Արման Նավասարդյանն՝ ընդգծելով, որ տարիներ շարունակ … Read more

Ազգային հերոս Ռոբերտ Աբաջյանի հուշարձանն է բացվել Երևանում (տեսանյութ, լուսանկար)

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի հուշարձանն է բացվել Երևանում։ Քանդակը տեղադրված է Երևանի թիվ 147 դպրոցի բակում։ Ռոբերտ Աբաջյանը 2016 թվականի ապրիլյան պատերազմի առաջին զոհերից մեկն է եղել։ Նա ծառայել է կապիտան Արմենակ Ուրֆանյանի ղեկավարությամբ, որի մահից հետո ստանձնել է հրամանատարությունը։ Գումարտակի … Read more

Հայ կինոերաժշտության վարպետն այսօր դառնում է 87 տարեկան (տեսանյութ)

«Նռան գույնը», «Աշնան արև», «Կտոր մը երկինք» և գեղարվեստական մի շարք այլ ֆիլմեր առ այսօր էկրանին նաև նրա՝ մարդկային և տաք երաժշտության շնորհիվ։ Տիգրան Մանսուրյան՝ ժամանակակից հայ երաժշտության նշանավոր ներկայացուցիչներից մեկը։ 1939 թվականի հենց այս օրը՝ հունվարի 27-ին է ծնվել Մանսուրյանը։ Մաեստրոն այսօր տոնում է 87-ամյակը։ Նրա կինոերաժշտությունն առանձնանում է խոր հուզականությամբ և ազգային մտածողությամբ։ … Read more