Պատրաստվել են Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության», Մովսես Խորենացու «Հայոց Պատմություն», Մալաթիայի Ավետարան, Ֆիրդուսի «Շահնամե» ձեռագրերի շոշափելի կրկնօրինակները

Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի թանգարանում մեկնարկել է «Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը» ներառական ծրագիրը և բացվել ցուցադրություն: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Հայաստանի կույրերի միավորման «Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տան» տնօրեն, … Read more

Անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանն այսօր կդառնար 75 տարեկան

Այսօր՝ հունվարի 29-ին, լրանում է հայ անվանի օպերային երգիչ (տենոր) և բեմադրիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակը: Հոբելյանի առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը, մաեստրոյի ընտանքի անդամները, թատրոնի անձնակազմի ներկայացուցիչները և արտիստները, մտավորականներ, … Read more

«Յոթնամյա դադարից հետո վերականգնված մրցույթն անցավ պրոֆեսիոնալ և որակական բարձր մակարդակով»

Երաժշտության աշխարհում կան բազմաթիվ հետաքրքիր ու կարևոր մասնագիտություններ: Դրանցից մեկը կոնցերտմայստերի աշխատանքն է։ Մենակատար երաժշտի կոնցերտմայստերը (վոկալ, գործիքային) նվագակցող դաշնակահարն է։ Մասնագիտություն, որը կարծես թե, առաջնային չէ, սակայն, նրանց մասնագիտական վարպետությունից է կախված մենակատարի հաջողությունը ելույթների ժամանակ։ Դա է պատճառը, որ ուսումնական հաստատություններում դաշնակահար-ուսանողների մասնագիտական կրթամասի կոնցերտմայստերական պատրաստումը հիմնական դասընթացներից է։ Ավելին, մենակատարի ելույթը համերգի … Read more

Խաչատրյանի անվան պատանեկան 2-րդ միջազգային մրցույթը մեկնարկում է հինգ մասնագիտական կարգերում

Հունվարի 26-ին Չինաստանի ազգային օպերային թատրոնում տեղի ունեցավ Խաչատրյանի անվան պատանեկան երկրորդ միջազգային մրցույթի հայտարարման մամուլի ասուլիսը։ Միջոցառմանը ներկա էին Ազգային օպերային թատրոնի տնօրեն և մրցույթի պատվավոր գեղարվեստական ղեկավար Լյու Յունջինը, Արամ Խաչատրյան մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը, Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության մշակութային բաժնի ղեկավար Միսակ Բալայանը, «Ջինսե» միջազգային կրթամշակութային ընկերության ներկայացուցիչները, ինչպես նաև … Read more

Հայոց բանակի փառապանծ օրը նշվել է «Առնո Բաբաջանյան» համերգասրահում

Հայոց բանակի փառապանծ օրվա առիթով «ՀայաՔվե» միավորումը տոնական համերգ է կազմակերպել «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մի շարք առաջատար արտիստների և խմբերի մասնակցությամբ: Ներկա էին միավորման անդամներ, պահեստազորի սպաներ, զոհված հերոսների մայրեր և այլք: «Հայոց բանակի զորավոր ոգին և շունչը երկու ժամ շարունակ թևածում էր համերգասրահում: Կեցցե՜ հայոց բանակը, թող այն հավերժի` իրեն ծնող Հայաստանի և հայ … Read more

Ցավը լսելու ժամ, երբ բառերը չեն փրկում․ Փսիխոզ 4։48 ներկայացումը՝ Ստանիսլավսկու անվան թատրոնում․ Լուսանկար, Տեսանյութ

Սառա Քեյն․ Փսիխոզ 4.48 ստեղծագործությունը բեմադրվել է Երևանում` Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, բեմի տակ՝ նոր հարթակում ու խիստ կամերային մթնոլորտում, թատրոնի տնօրեն և ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի կողմից, դերերում հրաշալի խաղում են Աննա Պուշկինան ու Կարեն Հակոբյանը՝ բժիշկի դերում։ Երեկ պրեմիերաներից մեկն էր, վայելեցինք, ի դեպ, պարտադիր նայելու ներկայացումներից է։ Այս բեմադրությունը մոտ է դեպրեսիայի, … Read more

Հայաստանում համերգով հանդես կգա LOBODA-ն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Հայաստանում կկայանա սիրված արտիստ LOBODA-ի մեծ մենահամերգը: Միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 15-ին: Արտիստը, ով ունի միլիոնավոր երկրպագուներ ամբողջ աշխարհում, կներկայացնի տպավորիչ շոու՝ հզոր բեմադրությամբ, կենդանի կատարմամբ, լուսային էֆեկտներով և, իհարկե, բոլորին ծանոթ ու սիրված հիթերով։ Ժամանակակից փոփ-երաժշտության ամենավառ աստղերից մեկը բաց երկնքի … Read more

ԿԳՄՍ նախարարն ու տեղակալը ներկա են եղել «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա են եղել «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգին՝ նվիրված անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրվան։ Համերգային ծրագիրը մեկնարկել է ՀՀ օրհներգով՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության բանակի օրվա։ Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում շնորհավորել է ՀՀ զինված ուժերի 34-րդ տարեդարձը և … Read more

Մեզանից յուրաքանչյուրը մաեստրոյի երաժշտության հետ ունի հոգևոր և հուզական կապ, և սա Մանսուրյանի արվեստի հզոր և միավորող ուժն է․ Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա են եղել «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգին՝ նվիրված անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրվան։ Այս մասին հայտնում է նախարարությունը։       Համերգային ծրագիրը մեկնարկել է ՀՀ օրհներգով՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության բանակի օրվա։ … Read more

«Ես, ինչ խոսք, ետ կգամ». Հոբելյանական միջոցառում՝ նվիրված Վլադիմիր Վիսոցկուն

Երեւանի Ռուսական տանը կայացավ Վլադիմիր Վիսոցկուն նվիրված «Ես, ինչ խոսք, ետ կգամ» ժողովածուի՝ հայերեն-ռուսերեն զուգադրությամբ եւ բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Լեւոն Բլբուլյանի թարգմանությամբ գրքի շնորհանդեսը: Գիրքը, որ լույս է տեսել Երևանի Ռուսական տան աջակցությամբ, ներկայացվեց անմահ Վիսոցկու ծննդյան 88-ամյակին նվիրված գրական-երաժշտական երեկոյի ընթացքում: Երեկոն բացեց Երեւանի Ռուսական տան մշակութային նախագծերի մասնագետ Արամ Գյուրջյանը՝ կատարելով Վիսոցկու  հայտնի … Read more