Հայաստանում հնագիտական տուրիզմի զարգացումը, Դվինում և Արուճում հետազոտությունների արդյունքները. աշխատաժողով Հայաստանի պատմության թանգարանում

Հոկտեմբերի 15-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Հայաստանում հնագիտական տուրիզմի զարգացումը․ Գառնիի խճանկարների վերականգնումը և հայ-իտալական գործունեությունը Դվինում և Արուճում» խորագրով աշխատաժողովը։ Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը իր ողջույնի խոսքում կարևորեց նմանատիպ աշխատաժողովների դերը հնագիտական ժառանգության պահպանության և միջազգային համագործակցությունների խթանման գործում։ Նա նշեց, որ թանգարանը մշտապես աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են գիտական ուսումնասիրությունների և … Read more

«Ցուցահանդեսը հրաշալի հնարավորություն է նորովի բացահայտելու Ստեփան Լիսիցյանի գործունեությունը»

Հոկտեմբերի 7-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Ստեփան Լիսիցյան-160» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը՝ նվիրված անվանի ազգագրագետի հոբելյանին։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը իր բացման խոսքում ընդգծեց Ստեփան Լիսիցյանի անգնահատելի ներդրումը ոչ միայն թանգարանագիտության, այլև հայագիտության, ազգագրության և մանկավարժության զարգացման գործում՝ շեշտելով նրա բազմաշերտ ժառանգության նշանակությունը։ Գիտնականի թոռնուհին՝ ազգագրագետ Լիլյա Վարդանյանը, իր խոսքում նշեց, որ … Read more

Շախմատիստ Դավիթ Պողոսյանը ՌԴ-ում բացարձակ չեմպիոն է դարձել

09 Հունիսի 2025, 10:00 Հայ պատանի շախմատիստ Դավիթ Պողոսյանը Հայրենակիցների համաշխարհային 9-րդ խաղերի չեմպիոն է դարձել։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցչության մամուլի ծառայությունը։ Արագ շախմատում նա գրավել է 1-ին տեղը՝ 9 հնարավորից վաստակելով 8,5 միավոր և դարձել առաջինը պատանիների ընդհանուր հաշվարկում: Հայաստանյան թիմում ընդգրկված Տատյանա Կուդրյաշովան աղջիկների շրջանում բրոնզե մեդալի է արժանացել, իսկ … Read more

«Սեպագրերը և նման սակավաթիվ գրավոր լուրջ տեղեկություն պարունակող կոթողները հենց այնպես բաց երկնքի տակ թողնելը նման կերպ այդքան էլ ճիշտ չէ»

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի Հին պատմության բաժնի վարիչ Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Վերջին օրերին ստացել եմ մի շարք նամակներ Հայաստանի պատմության թանգարանի բակում Արգիշտի Առաջին արքային պատկանող Դարանի բնակավայրին վերաբերող սեպագիր արձանագրության պահպանված հատվածի՝ Դավիթ Վարդազարյանի գրառման և, այնուհետև, դրա՝ Հայաստանի պատմության թանգարանի պարզաբանման մասին»: Դավիթ … Read more