Հայոց բանակի փառապանծ օրվա առիթով «ՀայաՔվե» միավորումը տոնական համերգ է կազմակերպել «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մի շարք առաջատար արտիստների և խմբերի մասնակցությամբ: Ներկա էին միավորման անդամներ, պահեստազորի սպաներ, զոհված հերոսների մայրեր և այլք:
«Հայոց բանակի զորավոր ոգին և շունչը երկու ժամ շարունակ թևածում էր համերգասրահում:
Կեցցե՜ հայոց բանակը, թող այն հավերժի` իրեն ծնող Հայաստանի և հայ ժողովրդի պես…
Հաղթանակները դեռ առջևում են…»,- նշված է հայտարարությունում։




