Ուկրաինացի պաշտոնյաների գնահատմամբ՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները «դրական» և «կառուցողական» են եղել․ «Ազատություն»

Հունվար 24,2026 23:38 Աբու Դաբիում ավարտվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները։ Suspilna-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ հանդիպումը տևել է ավելի քան երեք ժամ։ Ըստ Axios-ի՝ ուկրաինացի պաշտոնյաների գնահատմամբ՝ բանակցությունները «դրական» և «կառուցողական» են եղել։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ կողմերը համաձայնել են հաջորդ շաբաթ կրկին հանդիպել Աբու Դաբիում։ TASS-ն էլ, հղում անելով … Read more

Մեզ համար կարևոր է իմանալ, որ Հայաստանի դիրքորոշումը մնում է հետևողական․ այդ շփումների շնորհիվ անցյալ տարի մեզ հաջողվեց փրկել մի շարք բելառուսների հնարավոր արտահանձնումից․ Սվետլանա Տիխանովսկայան հանդիպել է Վահագն Խաչատուրյանին

Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Սվետլանա Տիխանովսկայան պաշտոնական հանդիպում է ունեցել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Տիխանովսկայան իր համերաշխությունն է հայտնել Հայաստանի ժողովրդին, ողջունել հայ-ադրբեջանական ճգնաժամի կարգավորումը, ինչպես նաև Հայաստանի կառավարության՝ Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանն ուղղված քաղաքականությունը։ Նա նշել է, որ բելառուսները կցանկանային Հայաստանը տեսնել «ժողովրդավարական, անկախ և բարգավաճ երկիր» և ընդգծել է հայ … Read more

Աբու Դաբիում ավարտվել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ բանակցությունները

Աբու Դաբիում տեղի են ունեցել Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները։ Դրանց բովանդակության մասին քիչ բան է հայտնի. ենթադրվում էր, որ հիմնական թեման կլինի տարածքային հարցը։ Ուկրաինական աղբյուրները բանակցությունները բնութագրել են որպես «դրական» և «կառուցողական»։ Աբու Դաբիում բանակցությունները սկսվել են ուրբաթ՝ հունվարի 23-ի կեսօրին և ավարտվել շաբաթ օրը։ Ուկրաինայի նախագահի գրասենյակը պարզաբանել է, որ … Read more

Քննարկումների ուշադրության կենտրոնում էին պատերազմը դադարեցնելու հնարավոր պարամետրերը. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին կառուցողական է որակել Կիևի, Մոսկվայի և Վաշինգտոնի թիմերի հանդիպումը։ «Քննարկումների ուշադրության կենտրոնում էին պատերազմը դադարեցնելու հնարավոր պարամետրերը։ Բարձր եմ գնահատում ըմբռնումը, որ ամերիկյան կողմը պետք է վերահսկի պատերազմի դադարեցման և իրական անվտանգության պահպանման գործընթացը»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։ Նա հավելել է, որ կողմերը պայմանավորվել են համակարգել հետագա քայլերը իրենց երկրների … Read more

Թրամփը սպառնացել է 100 տոկոս մաքսատուրքեր սահմանել Կանադայի դեմ՝ Չինաստանի հետ գործարքի դեպքում

Եթե Կանադան գործարք կնքի Չինաստանի հետ, ապա ԱՄՆ ներմուծվող Կանադական բոլոր ապրանքների համար կկիրառվեն 100 տոկոս մաքսատուրքեր: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Եթե Կանադան գործարք կնքի Չինաստանի հետ, անմիջապես 100 տոկոսանոց մաքսատուրքեր կսահմանվեն կանադական բոլոր ապրանքների և ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում: Նրա … Read more

Ուկրաինան պետք է դառնա բուֆերային գոտի Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի միջև. Օրբան

Ռուսաստանը թույլ չի տա ՆԱՏՕ-ին մոտենալ իր սահմաններին, ժամանակն է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ընդունի դա՝ հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Նա նշել է, որ ռուսները միշտ պատերազմով կարձագանքեն Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի զորքերի տեղակայմանը: Օրբանն ընդգծել է, որ հենց այդ պատճառով Ռուսաստանի և նրանց սահմանների միջև միշտ պետք է լինի … Read more

Փետրվարին ԱՄՆ փոխնախագահը կայցելի Հայաստան ու Ադրբեջան․ Թրամփ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան, ուրբաթ օրը հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը՝ վերջին խաղաղության ջանքերը «կառուցելու» մտադրությամբ։ Օգոստոսին Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են ԱՄՆ միջնորդությամբ կնքված համաձայնագիր՝ վերջ դնելով Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի շուրջ տասնամյակներ տևած հակամարտությանը, որը Ադրբեջանը վերջերս ստանձնել է 2023 թվականին։ «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել … Read more

Նիդեռլանդները հրաժարվել է միանալ Թրամփի «Խաղաղության խորհրդին» ·

Նիդեռլանդները հրաժարվել է միանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդին», որին մասնակից են դարձել նաև Հայաստանը և Ադրբեջանը։ Նիդեռլանդները արտաքին գործերի նախարար Դեյվիդ վան Վիլը NPO2 հեռուստատեսությանն ասել է, որ եվրոպական երկրների մեծ մասը նույնպես մերժել է Թրամփի հրավերը։ Նախարարն ասել է, որ Խաղաղության խորհրդին միանալ ընտրած երկրները՝ Հունգարիան, Բուլղարիան, Արգենտինան, Իսրայելը և Սաուդյան Արաբիան, … Read more

Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահը կոչ է արել ԱՄՆ-ում պահվող ոսկու պաշարները վերադարձնել Գերմանիային

Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Մարի-Ագնես Ստրակ-Ցիմերմանը կոչ է արել ԱՄՆ-ում պահվող ոսկու պաշարները վերադարձնել Գերմանիային՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության պատճառով։ «Աճող համաշխարհային անորոշության և ԱՄՆ նախագահ Թրամփի անկանխատեսելի քաղաքականության համատեքստում այլևս ընդունելի չէ, որ Գերմանիայի ոսկու պաշարների մոտ 37%-ը՝ ավելի քան 1230 տոննա, պահվում է Նյու Յորքի Դաշնային պահուստային համակարգի պահոցներում», … Read more