Ռուսական ուժերը հարվածել են Խարկովին և Կիևին. հայտնի է զոհերի և վիրավորների մասին

Ռուսական ուժերը հարվածել են Խարկովին և Կիևին։ Հայտնի է զոհերի և վիրավորների մասին: Վնասվել են բնակելի շենքեր, ծննդատուն և այլ օբյեկտներ, հրդեհներ են բռնկվել:   Վիտալի Կլիչկոն տեղեկացրել է, որ մայրաքաղաքի ձախ ափին ջրամատակարարման խափանումներ կան։ Կիևում 6000 տուն կրկին մնացել է առանց ջեռուցման, մինչդեռ ջերմաստիճանը հասնում է -8-ի։ Քաղաքապետը կոչ է … Read more

ԱՄՆ-ն պաշտոնապես դուրս եկավ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից

Միացյալ Նահանգները պաշտոնապես ավարտել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ)՝ Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) գործակալությունից դուրս գալու գործընթացը։ ԱՄՆ Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարարությունը (HHS) հայտարարեց ԱՀԿ-ում իր 78-ամյա անդամակցության պաշտոնական ավարտի մասին՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպությունից դուրս գալու որոշումից մեկ տարի անց։ Հայտարարության մեջ ասվում էր, որ ԱՀԿ-ին տրամադրվող ամերիկյան ողջ ֆինանսավորումը դադարեցվում է, … Read more

Ցանկացած հարձակում Իրանը կդիտարկի որպես համընդահնուր պատերազմ. իրանցի պաշտոնյա

Իրանը ցանկացած հարձակում կդիտարկի որպես «մեր դեմ համընդհանուր պատերազմ», ուրբաթ հայտարարել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան՝ առաջիկա օրերին Մերձավոր Արևելք ԱՄՆ ռազմական ավիակիր հարվածային խմբի և այլ միջոցների տեղափոխումից առաջ. գրում է Reuters-ը։ «Այս ռազմական կուտակումը, մենք հույս ունենք, որ նախատեսված չէ իրական բախման համար, բայց մեր զինված ուժերը պատրաստ են ամենավատ սցենարին։ Ահա թե ինչու … Read more

Ավարտվել է Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների առաջին փուլը

Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների առաջին փուլը, դրանք կշարունակվեն նաև այսօր։ Կիևի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ հանդիպումը «նվիրված էր ռուսական պատերազմի դադարեցման պարամետրերին և բանակցային գործընթացի հետագա տրամաբանությանը՝ հասնելու արժանապատիվ և երկարատև խաղաղության»։ Զելենսկին հայտնել է, որ մանրամասն զեկույցներ է ստանում ուկրաինական թիմից: … Read more

Արաղչին հրապարակել է Իրանում հակակառավարական ցույցերի ընթացքում զnհերի և ավերածnւթյունների թիվը․ երկու հայկական եկեղեցի է վնաuվել

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ երկրում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում զոհվել է 3,117 մարդ։ Իրանում ազգային արժույթի կտրուկ արժեզրկման և գնաճի պատճառով ցույցերը սկսվել էին դեկտեմբերի վերջին, սակայն հունվարի 8-ին և 9-ին դրանք վերածվել էին զանգվածային անկարգությունների, ինչի համար Թեհրանը մեղադրում է Իսրայելին և ԱՄՆ-ին:

Բուլղարիայի առաջին կին նախագահը ստանձնել է պաշտոնը

Բուլղարիայի նախագահի պաշտոնը պատմության մեջ առաջին անգամ կին է զբաղեցրել։ Իլիանա Յոտովան պաշտոնապես ստանձնել է պաշտոնը՝ փոխարինելով Ռումեն Ռադևին: 61-ամյա Յոտովան Բուլղարիայի 33-րդ նախագահն է։ Նախկինում նա զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը: Նոր պաշտոնում նա պետք է որոշի խորհրդարանական ընտրությունների օրը խորհրդարանական կուսակցությունների հետ խորհրդակցելուց հետո։ Այս ընտրությունները վերջին հինգ տարվա ընթացքում արդեն 8-րդն … Read more

Մահացել է ԽՍՀՄ պաշտպանական արդյունաբերության վերջին նախարարը՝ Բորիս Բելոուսովը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  ԽՍՀՄ պաշտպանական արդյունաբերության վերջին նախարար Բորիս Բելոուսովը մահացել է 92 տարեկան հասակում։ Այս մասին շաբաթ օրը՝ հունվարի 24-ին, հայտնել է Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը, տեղեկացրել է «Московский комсомолец»-ը։ «Նա ավագ ինժեներից հասել է Իժեւսկի մոտոգործարանի կուսակցական կոմիտեի քարտուղարի պաշտոնին, այնուհետեւ զբաղեցրել է Ուդմուրտիայի ԽՄԿԿ մարզային կոմիտեի պաշտպանական արդյունաբերության բաժնի … Read more

Կիևն ու Խարկովը ենթարկվել են զանգվածային հարձակման. Ուկրաինայի մայրաքաղաքում մեկ մարդ զոհվել է

Հունվարի 24-ի գիշերը ռուսական զորքերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով կրկին հարվածել են Կիևին, թիրախում են եղել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտները։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է մայրաքաղաքի Դնեպր գետի ձախ ափին գտնվող թաղամասերում ջեռուցման և ջրամատակարարման խափանումների մասին։ Բացի այդ, անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով քաղաքի տարբեր հատվածներում հրդեհներ են բռնկվել։ Մեկ մարդ զոհվել … Read more

Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ փետրվարին Ջեյ Դի Վենսը կայցելի երկու երկրներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը Truth սոցցանցում Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անցած օգոստոսին մեր ստորագրած Խաղաղության համաձայնագիրը պահպանելու համար։ Սա տհաճ պատերազմ էր՝ այն ութից մեկը, որոնց վերջ եմ դրել, սակայն այժմ ունենք Բարեկեցություն և Խաղաղություն։ Փետրվարին փոխնախագահ Վենսը կայցելի երկու երկրներ՝ մեր խաղաղության ջանքերը … Read more

Կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչներից է. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին նախագահության նախագահ Դալլին Հ. Օուքսի, Առաջին խորհրդական Հենրի Բ. Այրինգի և Երկրորդ խորհրդական Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։   Դեսպանը ընդգծել է Եկեղեցու երկարամյա մարդասիրական գործունեությունը Հայաստանում՝ սկսած Սպիտակի երկրաշարժից, և երախտագիտություն … Read more