Բելառուսի ընդդիմության առաջնորդը շնորհավորել է Փաշինյանին • Tribune.am
Ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին երեկվա ընտրությունների կապակցությամբ։ Այս մասին X-ում գրել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան։ «Հաղթեց ժողովրդավարությունը։ Ժողովուրդը քաջությամբ և վճռականությամբ ընտրել է ազատությունն ու անկախությունը։ Բելառուսները կանգնած են Հայաստանի կողքին՝ դեպի եվրոպական ապագա տանող նրա շարունակական ճանապարհին»,-գրել է Տիխանովսկայան։