Քննարկումների ուշադրության կենտրոնում էին պատերազմը դադարեցնելու հնարավոր պարամետրերը. Զելենսկի


Վոլոդիմիր Զելենսկին կառուցողական է որակել Կիևի, Մոսկվայի և Վաշինգտոնի թիմերի հանդիպումը։


«Քննարկումների ուշադրության կենտրոնում էին պատերազմը դադարեցնելու հնարավոր պարամետրերը։ Բարձր եմ գնահատում ըմբռնումը, որ ամերիկյան կողմը պետք է վերահսկի պատերազմի դադարեցման և իրական անվտանգության պահպանման գործընթացը»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։


Նա հավելել է, որ կողմերը պայմանավորվել են համակարգել հետագա քայլերը իրենց երկրների ղեկավարների հետ։


«Ուկրաինան պատրաստ է առաջ շարժվել: Եթե մյուս կողմն էլ պատրաստակամություն հայտնի, հնարավոր է՝ մյուս հանդիպումները կայանան հաջորդ շաբաթ»,- մանրամասնել է Զելենսկին։

Leave a Comment