Շվեյցարիայում Նոր տարվա առաջին ժամերին հրդեհ ու պայթյուն՝ մոտ 40 զոհ, ավելի քան 100 վիրավոր

Հունվարի 1-ի առավոտյան Շվեյցարիայի Ալպյան հայտնի հանգստավայրերից մեկում՝ Crans-Montana-ում, ողբերգություն է տեղի ունեցել։ Ժամը մոտ 1։30-ին «Le Constellation» կրուիզային բարի ներսում մարդաշատ ժամանակ պայթյունի և հրդեհի հետևանքով, ըստ պաշտոնական աղբյուրների, մոտավորապես 40 մարդ է զոհվել և ավելի քան 100 վիրավորվել, որոնց մեծ մասը ծանր վիճակում է գտնվում։ • Հրդեհի բռնկման ճշգրիտ պատճառն ուսումնասիրվում է, սակայն … Read more

ՌԴ պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ին է փոխանցել Պուտինի նստավայրի վրա անօդաչուների հարձակման ապացույցները

ՌԴ պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ին է փոխանցել Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա անօդաչուների հարձակման ապացույցները: Գերատեսչությունից նշել են, որ մասնագետները խոցված անօդաչու թռչող սարքերից մեկի նավիգացիոն համակարգի բլոկից հանել են թռիչքային առաջադրանքով տեղեկություն: «Տվյալների վերծանումը ցույց է տվել, որ թիրախը եղել է Նովգորոդի մարզում ՌԴ նախագահի նստավայրի օբյեկտներից մեկը», – նշել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ … Read more

Ամանորի գիշերը Ուկրաինայի դեմ արձակվել է ավելի քան 200 հարվածային ԱԹՍ. թիրախում էներգետիկան է. Զելենսկի

Ամանորի գիշերը Ուկրաինայի դեմ արձակվել է ավելի քան 200 հարվածային անօդաչու թռչող սարք՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ դրանց մեծ մասը հաջողվել է տապալել։ «Հարվածները հասցվել են Վոլինի, Ռովենի, Զապորոժիեի, Օդեսայի, Սումիի, Խարկովի, Չեռնիգովի շրջաններին։ Թիրախում մեր էներգետիկան է»,- նշել է նախագահը: Նա հույս է հայտնել, որ դեկտեմբերի վերջին ԱՄՆ-ի … Read more

Ուկրաինայում տեղակայվել է Գերմանիայի կողմից ֆինանսավորվող Patriot հակաօդային պաշտպանության երկու համակարգ

Ուկրաինայի քաղաքներն ու կարևորագույն ենթակառուցվածքները պաշտպանելու համար տեղակայվել է ևս երկու Patriot հակաօդային պաշտպանության համակարգ։ Երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն այս մասին հայտնել է հինգշաբթի՝ հունվարի 1-ին։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալի խոսքով՝ դա հնարավոր է դարձել Կիևի և Գերմանիայի կառավարության միջև վերջերս կնքված համաձայնագրերի շնորհիվ։ «Patriot հակաօդային պաշտպանության համակարգերն այժմ պաշտպանում են Ուկրաինայի քաղաքներն … Read more

Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրերից մեկում հունվարի 1-ի գիշերը հրդեհի հետևանքով զոհվել է 40 մարդ

Շվեյցարիայի հարավ-արևմուտքում գտնվող Կրան Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրում հունվարի 1-ի գիշերը հրդեհ է բռնկվել Le Constellation բարում: Զոհվել է 40 մարդ, վիրավորվել՝ մոտ 100-ը: Տուժածներից շատերը ծանր այրվածքներ են ստացել։ Տուժածներին տեղափոխելու համար գործի է դրվել առնվազն տասը ուղղաթիռ և շտապօգնության 40 մեքենա: Փրկարարական աշխատանքներին մասնակցում է 150 բժիշկ և փրկարար՝ հայտնել են Շվեյցարիայի … Read more

Ռուսաստանը հայտնել է Խերսոնի շրջանում ուկրաինական հարվածի հետևանքով 24 խաղաղ բնակչի մահվան մասին

Նոր տարվա գիշերը Ուկրաինայի զինված ուժերն անօդաչու թռչող սարքերով հարվածել են Խերսոնի մարզին։ Խորլի քաղաքում ԱԹՍ-ները գրոհել են Սև ծովի ափին գտնվող սրճարանը և հյուրանոցը։ Հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ (մահացածների թիվը, ենթադրաբար, կաճի, փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են), ևս 50-ը վիրավորվել է։ Հունվարի 2-ը և 3-ը Խերսոնի մարզում հայտարարվել են սգո օրեր։ … Read more

Նոր տարվա գիշերը Բեռլինում մոտ 400 մարդ է ձերբակալվել | ՄԱՄՈՒԼ.ամ

Նոր տարվա գիշերը Բեռլինում ոստիկանությունը ձերբակալել է մոտ 400 մարդու, իսկ ավելի քան 20 իրավապահ մարմինների աշխատակիցներ վիրավորվել են հրավառությունից, հաղորդում է Tagesspiegel-ը՝ հղում անելով ոստիկանությանը։     Անցյալ Նոր տարվա գիշերը Բեռլինում հրավառությունների հարձակումներից վիրավորվել է ավելի քան 40 ոստիկան։ Այս տարի Բեռլինի ոստիկանությունը հունվարի 1-ի գիշերը տեղակայել է 4300 ոստիկանի, այդ թվում՝ հրավառության հետ կապված … Read more

Պայթյունի հետևանքով Շվեյցարիայում առնվազն 40 մարդ է զոհվել

Հունվար 01,2026 15:14 «Ազատություն» – Շվեյցարիայում առնվազն 40 մարդ է զոհվել, 100-ից ավելին վիրավորվել՝ Կրան Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրի բարում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Ըստ պաշտոնական տվյալների, զոհերի շարքում օտարերկրացիներ կան, վիրավորների մեծ մասը ծանր վիճակում է։ Պայթյունը տեղի է ունեցել Le Constellation ակումբում՝ Նոր տարվա տոնակատարության ժամանակ, դրանից հետո տեղում մեծ հրդեհ է բռնկվել։ Թե … Read more

Շվեյցարական լեռնադահուկային հանգստավայրում տեղի է ունեցել պայթյուն․ կան զոհեր

Պայթյուն է տեղի ունեցել Վալե կանտոնի Կրան-Մոնտանա շվեյցարական լեռնադահուկային հանգստավայրի Le Constellation բարում, որը գտնվում է Մատերհորնից 40 կիլոմետր հյուսիս։ Շվեյցարական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունի և առաջացած հրդեհի հետևանքով հնարավոր է, որ զոհվել է 40 մարդ։ Կանտոնի ոստիկանությունը հայտնել է, որ հունվարի 1-ին, մոտավորապես ժամը 1:30-ին, բարում, որտեղ գտնվել է ավելի քան 100 մարդ, տեղի է … Read more

Հռոմի պապ Լևոն XIV-ը խնդրում է, որ Հռոմը հյուրընկալ լինի օտարերկրացիների համար ·

Վատիկանը հրապարակեց վիճակագրություն, որը ցույց է տալիս, որ այս տարի 3.2 միլիոն մարդ մասնակցել է Վատիկանի պատարագներին, լսումներին, Հրեշտակի աղոթքներին և Հոբելյանական լսումներին։ Հռոմի պապ Լևոն XIV-ը չորեքշաբթի օրը ավարտեց 2025 թվականը՝ աղոթելով, որ Հռոմ քաղաքը լինի հյուրընկալ վայր օտարերկրացիների և խոցելի մարդկանց՝ երիտասարդների և տարեցների համար։ Հռոմի պապը Սուրբ Պետրոսի տաճարում նախագահեց Նոր տարվա … Read more