Ուկրաինայում տեղակայվել է Գերմանիայի կողմից ֆինանսավորվող Patriot հակաօդային պաշտպանության երկու համակարգ

Ուկրաինայի քաղաքներն ու կարևորագույն ենթակառուցվածքները պաշտպանելու համար տեղակայվել է ևս երկու Patriot հակաօդային պաշտպանության համակարգ։ Երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն այս մասին հայտնել է հինգշաբթի՝ հունվարի 1-ին։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալի խոսքով՝ դա հնարավոր է դարձել Կիևի և Գերմանիայի կառավարության միջև վերջերս կնքված համաձայնագրերի շնորհիվ։

«Patriot հակաօդային պաշտպանության համակարգերն այժմ պաշտպանում են Ուկրաինայի քաղաքներն ու կարևորագույն ենթակառուցվածքները։ Դրանք նվազեցնում են թշնամու թևավոր և բալիստիկ հրթիռային հարվածներից էներգետիկ և քաղաքացիական օբյեկտների կորուստները», — ասվում է Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Դեկտեմբերի կեսերին՝ Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի նիստում, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել էր, որ Կիևին են փոխանցել երկու Patriot հակաօդային պաշտպանության համակարգ և ևս մեկ IRIS-T հակաօդային համակարգ, որը թվով իններորդն է։

Պիստորիուսը նաև հայտնել էր, որ 2026 թվականին Գերմանիան Բունդեսվերի պահեստներից Ուկրաինային կփոխանցի «AIM-9 Sidewinder հրթիռների զգալի քանակ»։ Գերմանիան «լրացուցիչ 200 միլիոն դոլար է հատկացրել ամերիկյան պահեստներից անհրաժեշտ զենքի և զինամթերքի գնման համար՝ ՆԱՏՕ-ի PURL մեխանիզմի միջոցով», — հավելել է Գերմանիայի պաշտպանության նախարարը։

Leave a Comment