«ԱՄՆ-ն Վենեսուելայում հարվածել է քաղաքացիական շենքերին». Կարակասի քաղաքապետ | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱՄՆ-ն Վենեսուելայում քաղաքացիական շենքերին հարվածել է գիշերը, երբ բնակիչները քնած էին տոնակատարություններից հետո, ասել է Կարակասի վարչապետ Նահում Ֆերնանդեսը։     «Մեր ժողովուրդը մայրաքաղաքում քնած էր։ Մարդիկ նշում էին դեկտեմբերյան տոները, կիսվում վենեսուելական այայկայով, մեր երաժշտությամբ, մեր ավանդույթներով։ Եվ հենց այդ պահին նրանք սկսեցին ռումբեր նետել քաղաքացիական շենքերի վրա»,- ասել է Ֆերնանդեսը։ Կարակասի քաղաքապետը պնդել է, որ … Read more

Մադուրոն կտեղափոխվի Գուանտանամո. ABC | ՄԱՄՈՒԼ.ամ

Ամերիկյան ուժերն առևանգված Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին կտեղափոխեն Գուանտանամոյում գտնվող ամերիկյան ռազմաբազա, հաղորդում է ABC-ն՝ հղում անելով աղբյուրներին։     Այնտեղից Մադուրոն, ինչպես սպասվում է, ՀԴԲ ինքնաթիռով կտեղափոխվի Նյու Յորք, հաղորդում է հեռուստաալիքը։

CNN. Մադուրոյին և նրա կնոջը «գերեվարել են», երբ նրանք քնած էին

Ըստ CNN-ի աղբյուրների՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, ԱՄՆ բանակի էլիտար «Դելտա Ուորս» ստորաբաժանման կողմից իրականացված «ռեյդի» արդյունքում ձերբակալվել են իրենց ննջասենյակում՝ գիշերվա կեսին, երբ քնած են եղել։ Fox News-ի հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վենեսուելայում գործողության ընթացքում խոցվել է ուղղաթիռ, և  ԱՄՆ մի քանի հատուկջոկատային վիրավորում է … Read more

Թրամփը նախազգուշացում է ուղղել Կոլումբիայի նախագահին | ՄԱՄՈՒԼ.ամ

«Կոլումբիայի նախագահը պետք է զգույշ լինի»,- ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին հայտարարել է մամուլի ասուլիսում։ «Նա կոկաինի գործարաններ ունի, և դրանք կոկաին են տեղափոխում Միացյալ Նահանգներ։ Ես կրկնում եմ իմ նախորդ խոսքերը՝ նա պետք է զգույշ լինի», – զգուշացրել է Թրամփը։

Սա ամերիկյան ռազմական հզորության ամենացնցող դրսեւորումներից մեկն էր. Թրամփ

«Իմ հանձնարարությամբ ԱՄՆ զինված ուժերը արտակարգ ռազմական գործողություն իրականացրին Վենեսուելայի մայրաքաղաքում… Սա ամերիկյան ռազմական հզորության և կարողության ամենացնցող, արդյունավետ և հզոր ցուցադրություններից մեկն էր ամերիկյան պատմության մեջ», – նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Սպիտակ տունը լուսանկարներ է հրապարակել, որոնցում, ըստ ամենայնի, երևում է, թե ինչպես են նախագահ Թրամփը և ամերիկացի պաշտոնյաները հետևում Վենեսուելայի մայրաքաղաք … Read more

Հնգժամյա գործողություն. ի՞նչ է պատմել Գեներալ Քեյնը

ԱՄՆ գլխավոր զինվորականը պատմել է ռազմական օպերացիայի մանրամասները. Հնգժամյա գործողություն՝ 150 ինքնաթիռների և անօդաչու սարքերի մասնակցությամբ. ԱՄՆ գլխավոր զինվորականը պատմել է Մադուրոյի գերեվարման մանրամասները ​ԱՄՆ բարձրագույն զինվորական հրամանատարը՝ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը, մանրամասն պատմել է Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման գործողության մասին։ ​ Նախագահ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ գեներալ Քեյնը հայտնել … Read more

Մադուռոյի ձերբակալման գործողությունը նախապատրաստելու համար ԱՄՆ զինված ուժերը կառուցել էին Մադուրոյի նստավայրի կրկնօրինակը. Թրամփը մանրամասներ է ներկայացրել

Վենեսուելայի նախագահ Մադուռոյի ձերբակալման գործողությունը նախապատրաստելու համար ամերիկյան զինված ուժերը գործեցին անսովոր եղանակով։ «Նրանք իրականում կառուցեցին Մադուռոյի նստավայրի շինությունները, որը նույնական էր այն շինությունների հետ, որ նրանք մտան՝ բոլոր սենյակներով և ամբողջական պողպատով ամենուրեք», – բացահայտեց Թրամփը։ Այսինքն՝ ԱՄՆ ուժերը կառուցել էին Մադուրոյի նստավայրի լիակատար կրկնօրինակը և պրակտիկա էին անցել այնտեղ։ «Նրանք փորձարկել և … Read more

«Վտանգավոր նախադեպ». աշխարհի արձագանքը Մադուրոյի «գերեվարմանը»

Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողությունը Լատինական Ամերիկայում ամենամեծ ռազմական գործողությունն է 1989 թվականից ի վեր, երբ ԱՄՆ-ն ներխուժեց Պանամա և ձերբակալեց երկրի առաջնորդ Մանուել Անտոնիո Նորիեգային: Աշխարհի արձագանքը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությանը Մեծ ԲրիտանիաԲրիտանական վարչապետ Քիր Ստարմերը հայտարարել է, որ Մադուրոյի ձերբակալության մասին որևէ վերջնական հայտարարություն տալուց առաջ ցանկանում է խոսել նախագահ Թրամփի հետ։ «Պետք է … Read more

Թրամփը ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա գտնվող Մադուրոյից լուսանկար է հրապարակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Iwo Jima նավի վրա գերի վերցված Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի լուսանկարը։ Լուսանկարում Մադուրոյի հագին մոխրագույն մարզահագուստ է, նա կրում է մեծ ականջակալներ և սև ոսպնյակներով ակնոցներ, ձեռքին ջրի շիշ կա։ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում պայթյուններ են տեղի ունեցել: ԱՄՆ ռազմաօդային ուժերն … Read more

Մադուրոն փորձեց փախչել. Թրամփը պատմել է, թե ինչպես են ձերբակալել Մադուրոյին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն գտնվում էր Ֆուերտե Տիունա ռազմակայանում՝ Վենեսուելայի ամենամեծ ռազմական համալիրում Կարակասում։ Բայց նա չէր գտնվում սովորական շենքում։ «Նա շատ ուժեղ պահպանվող պարիսպի պես վայրում էր՝ իրականում։ Նա ամրոցում էր», – ասաց Թրամփը։ «Սա ավելի շատ ամրոց էր, քան տուն։ Այն ուներ պողպատե դռներ, այն ուներ այն, ինչ նրանք անվանում են անվտանգության … Read more