Ամերիկյան բանակը ռուսական լցանավ է գրավել

Ամերիկացի ծովային հետևակայինները այսօր Ատլանտյան օվկիանոսում ռուսական լցանավ են առգրավել։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների Զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը։ Հրամանատարության X-ի օգտահաշվում տեղադրված տեղեկության համաձայն՝ ամերիկյան «Մունրո» ռազմանավը հետապնդել է Bella 1 կոչվող նավթային լցանավը «ԱՄՆ Արդարադատության և Ներքին անվտանգության նախարարությունների հետ համատեղ իրականացվող գործողության շրջանակներում»։ Ռուսական ստվերային տանկերային նավատորմի մաս կազմող Bella 1-ը, … Read more

Հալեպում հայերի մի մասն ապաստանել է եկեղեցու սրահում․ համայնքը անվտանգության միջոցներ է ձեռնարկել

Հալեպում կրկին ակտիվացել են բախումները՝ տարածվելով քաղաքի բոլոր շրջաններով։  Ըստ տեղական  լրատվամիջոցների՝  հրթիռակոծությունների հետևանքով զոհեր կան, բազմաթիվ շենքեր վնասվել են, իսկ կառավարական հաստատություններն ու դպրոցները դադարեցրել են աշխատանքը։ Օդանավակայանը ևս երկրորդ օրն է փակ է՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Նախօրեին Հալեպում կառավարական զորքերի և քրդերի գլխավորած ուժերի բախումների հետևանքով զոհվել է առնվազն յոթ քաղաքացիական անձ։ Զոհերի … Read more

Ադրբեջանական վառելիքի ևս մեկ խմբաքանակ է գալիս Հայաստան

Վաղը Բաքվից Հայաստան կուղարկվի նավթամթերքի ևս մեկ խմբաքանակ։ Ծավալը գրեթե երեք անգամ ավելի է, քան առաջին խմբաքանակը, հայտնում են ադրբեջանական լրատվականները։ Հաղորդվում է, որ այս անգամ գալիս է 1000 տոննա բենզին՝ АИ‑92, 1000 տոննա դիզել եւ 1800 տոննա բենզին АИ‑95։ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի … Read more

Սիրիական բանակը պարետային ժամ է սահմանել Հալեպի քրդական երկու թաղամասում. SANA

Սիրիայի ցամաքային ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել Հալեպի հիմնականում քրդաբնակ Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե  թաղամասերում՝ քրդերի գլխավորած Սիրիական դեմոկրատական ​​ուժերի (SDF) մասնակցությամբ բախումներից հետո՝ հայտնել է SANA գործակալությունը։ Հալեպում բախումները ստիպել են բնակիչներին լքել քրդական թաղամասերը, զոհվել է առնվազն 9 մարդ, կա 50-ից ավելի վիրավոր։ Բռնությունները հաջորդել են … Read more

Ամերիկյան զորքը կալանել է ևս մեկ նավթային լցանավ. Fox News

Ամերիկյան ափամերձ պահպանության ծառայության նավի ու մի քանի ռազմական տրանսպորտային ինքնաթիռի հետապնդման արդյունքում հաջողվել է Իսլանդիայի և Բրիտանական կղզիների միջև ընկած տարածքում կալանել պատժամիջոցների տակ գտնվող Marinera (նախկինում՝ Bella 1) նավթային լցանավը, հայտնում է Fox News-ը: ԱՄՆ պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ գործողությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ լարվածության աճի: Նախկինում Bella 1 … Read more

ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ կքննարկվեն բանակցությունների ամենաբարդ հարցերը

ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ տեղի կունենա բանակցությունների ևս մեկ նիստ, և սա երկու օրվա ընթացքում երրորդ նման նիստն է, գրել է Ուկրաինայի նախագահը տելեգրամյան ալիքում: «Մենք ակնկալում ենք, որ կքննարկվեն հետպատերազմյան բանակցությունների հիմնական շրջանակի ամենաբարդ հարցերը, մասնավորապես՝ Զապորոժյեի ատոմակայանը և տարածքները: Ես նաև հանձնարարեցի թիմին քննարկել Ուկրաինայի, այլ եվրոպական երկրների և Միացյալ Նահանգների միջև ղեկավարության … Read more

Իրանում տնտեսական բողոքը վերաճել է քաղաքական պահանջի․ փորձագետները կանխատեսում են, որ ցույցերը կշարունակվեն

Իրանում շարունակվում են բողոքի ցույցերը։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ու լրատվամիջոցները հաղորդում են, որ վերջին 10 օրում Իրանում ցույցերի մասնակից 36 մարդ է սպանվել։ Այդ երկրում ստեղծված իրավիճակի մասին «Ռադիոլուրը» զրուցել է Իրանի մեջլիսի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի հետ։ Նա ասել է, որ հայ համայնքը ցույցերին չի մասնակցում։ Բողոքի ակցիաներն սկսվել էին մոտ 10 օր առաջ։ … Read more

ԱՄՆ-ի հետ բանակցությունների ժամանակը չէ. Աբբաս Արաղչի

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վերսկսման համար դեռ հարմար պայմաններ չկան, չորեքշաբթի հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Ներկայիս իրավիճակը նպաստավոր չէ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար՝ ամերիկյան քաղաքականության պատճառով»,- Արաղչիի խոսքն է մեջբերել Mehr լրատվական գործակալությունը: Նա ընդգծել է, որ Իրանը երբեք չի հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից, սակայն այն պետք … Read more

Մերցը չի բացառել Գերմանիայի զինված ուժերի մասնակցությունը Ուկրաինայում խաղաղապահ գործողություններին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի բացառել գերմանական զորքերի մասնակցությունն Ուկրաինայում խաղաղապահ գործողություններին, բայց պայմանով, որ նրանք ծառայեն այդ երկրից դուրս: Հունվարի 6-ին Փարիզում «կամավորների կոալիցիայի» հանդիպումից հետո արված նրա հայտարարությունից հետևում է, որ Մերցի համար ընդունելի է գերմանացի խաղաղապահների տեղակայումն Ուկրաինայի հարևան ՆԱՏՕ-ի երկրներից մեկում: Բունդեսվերի տանկային բրիգադը տեղակայված է Լիտվայում 2025 թվականից: … Read more

Մեծ Բրիտանիան չունի Ուկրաինայում զորքեր տեղակայելու ռեսուրսներ. Նայջել Ֆարաժ

Վերջին ամիսների հարցումներում առաջատար դիրք զբաղեցնող աջակողմյան «Reform UK» կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաժը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան «անկարող» է զորքեր տեղակայել Ուկրաինայում։ «Մենք կարող ենք վեցից ութ շաբաթով մտնել, բայց եթե խոսքը Հռենոսի բրիտանական բանակի (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արևմտյան Գերմանիայում տեղակայված բրիտանական զորքեր) ժամանակակից վերամարմնավորման մասին է, մոռացեք դրա մասին», — ասել է … Read more