Սա ամերիկյան ռազմական հզորության ամենացնցող դրսեւորումներից մեկն էր. Թրամփ

«Իմ հանձնարարությամբ ԱՄՆ զինված ուժերը արտակարգ ռազմական գործողություն իրականացրին Վենեսուելայի մայրաքաղաքում… Սա ամերիկյան ռազմական հզորության և կարողության ամենացնցող, արդյունավետ և հզոր ցուցադրություններից մեկն էր ամերիկյան պատմության մեջ», – նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:


Սպիտակ տունը լուսանկարներ է հրապարակել, որոնցում, ըստ ամենայնի, երևում է, թե ինչպես են նախագահ Թրամփը և ամերիկացի պաշտոնյաները հետևում Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում ԱՄՆ հարվածներին և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ու նրա կնոջ գերեվարմանը։

Ավելի վաղ Fox News-ի հետ զրույցում Թրամփը նշել էր, որ ինքը Վենեսուելայում  այդ  «անհավանական» գործողությունները «ուղիղ եթերում» դիտել է ինչպես հեռուստաշու:

Նա նշել է, թե «երկիր մոլորակի վրա չկա որևէ երկիր, որը կարող է նման մանևր անել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment