Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Իրանում ընթացող բողոքի ցույցերի ընթացքում 2 հայ է զոհվել։
«Մեկ զոհ կար հաստատված, երկրորդ զոհն էլ կարծես հաստատվել է։ Խոսվում է ավելի մեծ թվերի մասին, բայց հստակ որևէ տեղեկություն չունենք»,- հստակեցրել է Սինանյանը։
Նա նշել է, որ Իրանում Հայաստանի դեսպանատան հետ կապն ընդհատված է, տեղեկություններ են ստանում միայն Իրանից թռիչքներով ժամանող անձանց միջոցով։