ԵՄ գազի մատակարարները պետք է ապացուցեն, որ այն ռուսական չէ

ԵՄ գազի մատակարարները պետք է ապացուցեն, որ այն ռուսական չէ: Այս պահանջը կտարածվի Թուրքիայից և Ադրբեջանից արտահանողների վրա: Նշվում է, որ այդ երթուղիներով ռուսական վառելիքի զգալի ծավալներ են ստացվել, ինչը հակասում է ռուսական էներգառեսուրսներից աստիճանաբար հրաժարվելու ռազմավարությանը: Միջազգային զարգացումները՝ տեսաշարում:

«ՀՀ-ում ամենաբարձր մակարդակով ասվում է՝ ԼՂ հարցը փակված է․ մենք այդպես չենք կարծում»․ շվեյցարացի խորհրդարանական

«ՀՀ-ում ամենաբարձր մակարդակով լսելի է, որ ԼՂ հարցը փակված է։ Մենք այլ կերպ ենք նայում հարցին։ Մեր կարծիքով՝ քանի դեռ տեղահանված անձինք չեն վերադարձել իրենց տները և չեն կարողանում վերադառնալ, գործը փակված չէ և չպետք է փակված լինի»,- Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության (Christian Solidarity International, CSI) և Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի (ACPR) կազմակերպած մամուլի ասուլիսի … Read more

Թուրքիան միջնորդություն է առաջարկել Վաշինգտոնի և Թեհրանի միջև. Էրդողան

Թուրքիան միջնորդություն է առաջարկել Վաշինգտոնի և Թեհրանի միջև՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Սաուդյան Արաբիայի Asharq Al-Awsat թերթի հետ հարցազրույցում: «Մենք վերահաստատում ենք, որ պատրաստ ենք միջնորդի դեր խաղալ Իրանի և ԱՄՆ-ի միջև՝ լարվածությունը նվազեցնելու և խնդիրները լուծելու համար, և կշարունակենք մեր շփումներն այդ առումով։ Մենք բոլոր հարթակներում արտահայտել ենք, որ մերժում … Read more

Ռուսաստանը խախտել է էներգետիկ հրադադարը և հարձակման համար սպասել ձմռան ամենացուրտ օրերին. Զելենսկի

Ռուսաստանը խախտել է էներգետիկ հրադադարը և հարձակման համար սպասել ձմռան ամենացուրտ օրերին՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ մամուլի ասուլիսի ժամանակ: Զելենսկին հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Ռուսաստանին դադարեցնել հարվածներն Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին և կրիտիկական ենթակառուցվածքներին: Զելենսկին հստակեցրել է՝ ԱՄՆ-ն ակնկալում էր, … Read more

Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահի անցակետը որոշ սահմանափակումներով վերաբացվել է

Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահի անցակետը որոշ սահմանափակումներով վերաբացվել է: Այն մոտ մեկ տարի փակ էր։ Այժմ փոքրաթիվ խմբերի թույլ է տրվում երկու ուղղությամբ հատել սահմանը, սակայն բեռների տեղափոխում դեռ չի իրականացվում: Գազայի առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ բժշկական օգնության կարիք ունեցող մոտ 20,000 պաղեստինցի հույս ունի լքել անկլավը: … Read more

Էպշտեյնն է Դոնալդ Թրամփին ծանոթացրել Մելանյայի հետ` գիշերային ակումբում. Լուսանկար

Անչափահասների սեռական շահագործման համար դատապարտված հանգուցյալ բանկիր Ջեֆֆրի Էպշտեյնի գործով գաղտնազերծված ֆայլերը բացահայտել են, որ ֆինանսիստն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ծանոթացրել վերջինիս կնոջ՝ Մելանիայի հետ։ Փաստաթուղթը հրապարակվել էր ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից։ Ֆայլերը ներառում են Ջեֆֆրի Էպշտեյնի նախկին օգնականի վկայությունը, որի ինքնությունը չի բացահայտվել։ Նա այն տվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին 2019 թվականի հուլիսի … Read more

Ռուսաստանը վերսկսել է Ուկրաինայի էներգետիկ համակարգին հարվածները

Ռուսաստանը վերսկսել է Ուկրաինայի էներգետիկ համակարգին հարվածները: Տեղական իշխանության տվյալով՝ Կիևի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ են արձակվել: Կան վիրավորներ: Մի շարք շրջաններ մնացել են առանց էլեկտրականության: Իրավիճակն ավելի է բարդանում, քանի որ մայրաքաղաքում ջերմաստիճանը հասնում է -20-ի։ Բացի դրանից՝ ռուսական զորքերը հարվածել են Խարկովին: Կան վիրավորներ, նշվում է, որ թիրախում է եղել գլխավորապես էներգետիկ համակարգը: … Read more

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն կիսադատարկ Ռադայում խոսել է խաղաղության համար «դժվար որոշումների» մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Կիև կատարած այցի ժամանակ Ուկրաինայի խորհրդարանում հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար «դժվար որոշումներ» կպահանջվեն. գրում է Reuters-ը ։ «Ուկրաինայում հակամարտությունը վերջ դնող խաղաղության համաձայնագրին հասնելու համար կպահանջվեն դժվար որոշումներ», – ասել է նա։ Ռադայում իր ելույթի ժամանակ Ռուտտեն նաև հայտարարել է, որ օտարերկրյա զորքերը կհայտնվեն Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի կնքումից անմիջապես հետո։ … Read more

Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ, եթե ԱՄՆ-ը սկսի ռազմականացնել Գրենլանդիան. Ռյաբկով

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը մեկնաբանել է Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը և Դոնալդ Թրամփի հայտարարությունները, որ կղզում հարկավոր է մեծացնել ամերիկյան վերահսկողությունը, այլապես դա կանեն Ռուսաստանը և Չինաստանը: Ռյաբկովը նախազգուշացրել է՝ Ռուսաստանը պատրաստ է համարժեք ռազմատեխնիկական պատասխան տալ, եթե ԱՄՆ-ը սկսի ռազմականացնել Գրենլանդիան և այնտեղ «Ոսկե գմբեթ» ՀՕՊ համակարգեր տեղակայի: Ռյաբկովը հավելել է, որ կղզուն … Read more

Ո՛չ Վաշինգտոնը կհրաժարվի իր պահանջներից, ո՛չ Թեհրանը՝ ուրանի հարստացումից․ տեսակետներ ԱՄՆ-Իրան բանակցություններից առաջ

Փորձագետները թերահավատ են, որ ԱՄՆ-Իրան հանդիպմամբ հնարավոր է էական առաջընթաց գրանցել։ Խոսքը Ստամբուլում տեղի ունենալիք հավանական հանդիպման մասին է, որի վերաբերյալ պաշտոնապես դեռ ոչինչ չի հայտարարվում։ Միջազգային մամուլը, սակայն, ուշադիր հետևում է իրադարձություններին և անգամ բանակցությունների օրն է նշում։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ամենայն հավանականությամբ կհանդիպեն ուրբաթ օրը … Read more