Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի կնքումից հետո արևմտյան ուժեր կտեղակայվեն, որոնք կապահովեն Ուկրաինայի անվտանգությունը. Ռյուտե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկնել է Կիև: Գերագույն ռադայում ունեցած ելույթում Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ համաշխարհային վերջին զարգացումները կարող են շեղել Ուկրաինայից ուշադրությունը, սակայն հարկավոր է շարունակել Կիևին աջակցությունը: Նրա խոսքով՝ բարդ իրավիճակ է ստեղծվել, սակայն Դաշինքը երես չի թեքում Ուկրաինայից և պատրաստ է արագ օգնություն ցուցաբերել։   «Միացյալ Նահանգները, Եվրոպան և … Read more

Խաղաղության կնքումից հետո Ուկրաինայում կհայտնվեն ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժեր. Ռյուտե

REUTERS Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Ուկրաինայում անմիջապես կտեղակայվեն զինված ուժեր, ինչպես նաև կտրամադրվի օդային և ռազմածովային աջակցություն ՆԱՏՕ-ի այն երկրներից, որոնք համաձայնել են օգնել, Ուկրաինայի Գերագույն ռադայում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Նրա խոսքով՝ դաշինքի մյուս անդամները կաջակցեն Ուկրաինային այլ ձևերով, իսկ Միացյալ Նահանգները, Եվրոպան և Կանադան պատրաստակամ են տրամադրել անվտանգության որոշակի երաշխիքներ։ … Read more

Առաջնահերթություն է Ադրբեջանում ձերբակալված ՌԴ քաղաքացիների վերադարձը տուն. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ-ի համար առաջնահերթություն է Ադրբեջանում ձերբակալված ռուսաստանցիների վերադարձը տուն, այդ թեման բարձրացվում է Բաքվի հետ շփումներում՝ հայտարարել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունից: Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Բաքվի մեկուսարանում այս պահին կա 11 մարդ, ՌԴ իրավապահների և այլ գերատեսչությունների հետ փոխգործակցությամբ մշակվում են նրանց ազատ արձակելու տարբերակները: Նշվում է, որ Ադրբեջանում Ռուսաստանի … Read more

Թուրքիան և Ադրբեջանը այսուհետ պետք է ապացուցեն, որ ԵՄ արտահանվող վառելիքը չունի ռուսական ծագում

Եվրամիությունը պարտավորեցրել է օտարերկրյա գազի մատակարարներին հաստատել, որ արտահանվող վառելիքը չունի ռուսական ծագում։ Փաստաթուղթը վերաբերում է Թուրքիայից և Ադրբեջանից արտահանողներին։ Նրանք պետք է գազի ոչ ռուսական ծագման ապացույցներ ներկայացնեն Բուլղարիայի սահմանի կոմպրեսորային կայաններից մեկի՝ «Ստրանջա-1/Մալկոչլար»-ի միջոցով։  Մոտակայքում է գտնվում «Ստրանջա-2/Մալկոչլար» կայանը, որը հանդիսանում է «Թուրքական հոսք» գազատարի ծովային մասի ցամաքային շարունակությունը, որով ավելի վաղ … Read more

ԱՄՆ-ն 72 ժամվա ընթացքում կմտնի պատերազմի մեջ, եթե Ռուսաստանը խախտի ապագա խաղաղության համաձայնագիրը. Financial Times

72 ժամ, և ԱՄՆ-ն պատերազմի մեջ կմտնի Ռուսաստանի հետ. Ուկրաինան համաձայնության է եկել ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ «համակարգված ռազմական արձագանքի» վերաբերյալ, եթե Ռուսաստանը խախտի հրադադարը. Սա  ըստ Financial Times-ի։ Հրապարակման համաձայն՝ ծրագիրը բաժանված է երեք փուլի. * Հրադադարի խախտումից հետո 24 ժամվա ընթացքում ուղարկվում է դիվանագիտական ​​նախազգուշացում, և ուկրաինական բանակը միջոցներ է ձեռնարկում խախտումը դադարեցնելու … Read more

Նյու Դելին համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի ներկրումը և ավելի շատ նավթ գնել Միացյալ Նահանգներից

Նյու Դելին համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի ներկրումը և ավելի շատ նավթ գնել Միացյալ Նահանգներից, ինչպես նաև Վենեսուելայից՝ հայտարարել է ԱՄՆ նախագահը Հնդկաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցից հետո։ «Այս քայլը կօգնի ավարտել պատերազմն Ուկրաինայում»,- ընդգծել է Դոնալդ Թրամփը։ Նա նաև տեղեկացրել է ԱՄՆ-Հնդկաստան առևտրային համաձայնագրի մասին, որը, Թրամփի ձևակերպմամբ, ուժի մեջ է մտնում «անմիջապես»։ … Read more

Թեհրանի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել

Թեհրանում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է Ջաննաթ Աբադի շուկան: Համացանցում տարածվող կադրերում երևում է, որ կրակը հսկայական տարածք է ընդգրկել։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջ բրիգադները, հրդեհի պատճառների մասին չի հաղորդվում: Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան: Դիտումների քանակ2

Եթե համաձայնության չգանք Իրանի հետ, վատ կլինի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այժմ ամերիկյան մեծ նավեր են շարժվում դեպի Իրան: «Ես կցանկանայի համաձայնության գալ Իրանի հետ: Մենք բանակցություններ ենք վարում նրանց հետ: Եթե համաձայնության հասնենք, դա շատ լավ կլինի, բայց եթե ոչ, ապա, հավանաբար, վատ բաներ տեղի կունենան»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ Օվալաձև աշխատասենյակում փաստաթղթերի ստորագրման արարողության ժամանակ։ Երբ … Read more

Ուկրաինայի անվտանգության երաշխիքները նախատեսում են նաեւ ռազմական արձագանք

REUTERS Financial Times-ը՝ աղբյուրները վկայակոչելով հայտնում է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ծրագիրը, որը նախատեսում է նաեւ ռազմական արձագանք քննարկվել է դեկտեմբեր եւ հունվար ամիսներինն ուկրաինացի, ամերիկացի եւ եվրոպացի պաշտոնյաների կողմից։ Այն նախատեսվում է նաեւ քննարկել ԱՄՆ- Ուկրաինա- Ռուսաստան եռակողմ բանակցություններում։ Դրանք նախատեսված են Աբու Դաբիում՝ չորեքշաբթի եւ հինգշաբթի օրերին։ FT-ի տվյալներով՝ Ռուսաստանի կողմից հրադադարի խախտման … Read more

Փեզեշկիանը հանձնարարել է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, Իսլամական Հանրապետության ազգային շահերի շրջանակներում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ տարածաշրջանի բարեկամ երկրների խնդրանքով հանձնարարել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին բանակցություններ վարել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Պետության ղեկավարի խոսքով՝ այս բանակցությունները տեղի կունենան միայն այն դեպքում, եթե «ստեղծվի համապատասխան միջավայր՝ զերծ սպառնալիքներից և անհիմն սպասումներից» և պետք է լինեն «արդար և հավասար, հիմնված արժանապատվության, խոհեմության և նպատակահարմարության … Read more