Պուտինը և Թրամփն օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա կապակցությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա կապակցությամբ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակով: Այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում կայացել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը, որին ներկա են եղել բազմաթիվ պետությունների ղեկավարներ, այդ թվում ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։