Թրամփը փակ դռների հետևում Իսրայելի նախարարի հետ քննարկել է Գազայի և Իրանի հարցերը. ԶԼՄ-ներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ փակ դռների հետևում հանդիպել է Իսրայելի ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերի հետ՝ քննարկելու Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններն ու Գազայի հատվածում հակամարտությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հանդիպումը Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի խոսքերով՝ եղել է «մասնավոր», և դրա մասին չեն հայտնել ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Իսրայելը։ … Read more

Հնդկաստանը մեղադրում է Պակիստանին արևմտյան սահմանի երկայնքով հարձակումներ իրականացնելու մեջ

Reuters Հնդկաստանի բանակը հայտնել է, որ հետ է մղել Պակիստանի կողմից արևմտյան սահմանի երկայնքով իրականացված մի շարք անօդաչու հարձակումներ։ Բանակի հայտարարության համաձայն՝ հինգշաբթի գիշերն ու ուրբաթ առավոտյան Պակիստանի զինված ուժերը իրականացրել են «բազմակի հարձակումներ»՝ օգտագործելով անօդաչու սարքեր և այլ զինամթերք՝ Հնդկաստանի ամբողջ արևմտյան սահմանի երկայնքով։ Հաղորդվում է, որ միջուկային զենք ունեցող երկու հարևան պետությունների միջև … Read more

Հայ վետերանները շքերթը դիտել են Նիկոլ Փաշինյանի և Լուկաշենկոյի տաղավարից (լուսանկար) | ՄԱՄՈՒԼ.ամ

Հայ վետերաններ Ռոզալիա Աբգարյանը, Ներսես Սիմոնյանը, Խաչիկ Հովակիմյանը և Վոլոդյա Գսպոյանը Մոսկվայի Կարմիր հրապարակում էին։ Նրանք Հաղթանակի շքերթը դիտել են՝ նստած այն շարքում, որտեղ ՀՀ վարչապետ Փաշինյանն ու Բելառուսի նախագահ Լուկաշենկոն են:

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան կնքել են առևտրային համաձայնագիր

Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան նոր առևտրային համաձայնագիր են կնքել։ Այդ մասին հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը։ «Այսօր առավոտյան ես ուրախ եմ հայտարարել, որ մենք հասել ենք նշանակալի առևտրային համաձայնության Մեծ Բրիտանիայի հետ», — ասաց նա։ «Այսօրվա համաձայնագիրը Մեծ Բրիտանիայի հետ առաջինն է մի շարք առևտրային գործարքներից, որոնց շուրջ իմ վարչակազմը վարում է … Read more

Ռուսաստանն ու Չինաստանը նախատեսում են զարգացնել միջբանկային կապերը

Ռուսաստանի Դաշնությունն ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը մտադիր են խորացնել միջբանկային համագործակցությունը և ընդլայնել հաշվարկները ազգային արժույթներով։ Ռուսաստանի և Չինաստանի համատեղ հայտարարությունը՝ նվիրված համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների խորացմանը նոր դարաշրջանում՝ ի պատիվ ԽՍՀՄ-ի հաղթանակի Հայրենական մեծ պատերազմում, չին ժողովրդի հաղթանակի ճապոնական ագրեսիայի դեմ պատերազմի ժամանակ և ՄԱԿ-ի հիմնադրման 80-ամյակին, հրապարակվել է Կրեմլի կայքում։ «Երկկողմ … Read more

Բիլ Գեյթսն իր կարողության մեծ մասը կնվիրաբերի բարեգործությանը

Միլիարդատեր և Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ առաջիկա 20 տարիների ընթացքում իր անձնական կարողության մեծ մասը կնվիրաբերի բարեգործական և մարդասիրական նպատակներին։ «Ես գրեթե ամբողջ կարողությունս կտրամադրեմ Գեյթսի հիմնադրամին՝ ամբողջ աշխարհում կյանքեր փրկելու և բարելավելու համար։ Եվ 2045 թվականի դեկտեմբերի 31-ին հիմնադրամը ընդմիշտ կփակի իր դռները», — ասել է Գեյթսը։ Գեյթսի հիմնադրամը նախատեսում է … Read more

ԵՄ ԱԳ նախարարները ժամանել են Ուկրաինա՝ նշելու Եվրոպայի օրը (լուսանկար) | ՄԱՄՈՒԼ.ամ

ԵՄ արտաքին գործերի նախարարները, ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Կայա Կալլասը ժամանել են Լվով` նշելու Եվրոպայի օրը, այս մասին Կալլասը գրել է սոցցանցի իր էջում։ «Այսօր մենք նշում ենք Եվրոպայի օրը՝ Ուկրաինայի և նրա ժողովրդի հետ, քանի որ ընտանիքում կիսում են թե՛ ուրախությունները, թե՛ տխրությունները։ Արտաքին գործերի նախարարների հետ միասին մենք միավորված ենք Ուկրաինայի … Read more

ԱՄՆ-ն մտադիր չէ միջամտել Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտությանը. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ հնդկա-պակիստանյան հակամարտությունը ուղղակիորեն չի վերաբերում Միացյալ Նահանգներին, հետևաբար իրենք չեն միջամտի, բայց խաղաղության վերականգնման հույս ունեն։ Fox News-ին տված հարցազրույցում նա ասել է, որ «Ամերիկան չի կարող հնդիկներին ու պակիստանցիներին համոզել զենքը վայր դնել, այդ պատճառով  շարունակելու ենք հետամուտ լինել այդ հարցի լուծմանը դիվանագիտական ուղիներով»: … Read more

Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի շքերթում ելույթ է ունեցել մոտ 10 րոպե. հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուսաստանի առաջնորդը շնորհավորել է բոլորին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ, մայիսի 9-ը անվանել ռուսների համար ամենակարևոր տոնը և վստահեցրել, որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ կհիշի նացիզմի դեմ հաղթանակի համար իրենց կյանքը զոհաբերած զինվորների սխրանքը։ Պուտինը հավելել է, որ … Read more

Ռուսաստանում Turkish Airlines-ը չեղարկել է մոտ 20 չվերթ

Թուրքական ավիաընկերությունը՝ Turkish Airlines, մայիսի 8-ին չեղարկել է 20 չվերթ դեպի Թուրքիա, որոնք նախատեսված էին դուրս գալ Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ԱՏՕՌ)։ Pegasus Airlines ավիաընկերությունը նույն օդանավակայանից չեղարկել է ևս չորս չվերթ։ Բացի այդ, Սանկտ Պետերբուրգից ևս յոթ չվերթ է չեղարկվել։ ԱՏՕՌ-ի գնահատմամբ՝ այս իրավիճակը կազդի մոտ 15 հազար … Read more