Եվրոպան փնտրում է լուծումներ

Եվրոպան մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու վերաբերյալ Հունգարիայի հնարավոր վետոն շրջանցելու ծրագիր, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով հինգ աղբյուրների։ Եվրոպական հանձնաժողովը քննարկում է այլընտրանքային միջոցառումներ, որոնք չեն պահանջի ԵՄ բոլոր 27 երկրների միաձայն հաստատումը, այլ միայն մեծամասնության համաձայնությունը։ FT-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Հունգարիայի վետոյի դեպքում Եվրոպական հանձնաժողովը քննարկում է այնպիսի տարբերակներ, ինչպիսիք են կապիտալի … Read more

Իտալիայի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորը հայտնվել է ուրվականի տեսքով, որպեսզի «վախեցնի» վարչապետ Մելոնիին․ Լուսանկար

Իտալիայի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորը հայտնվել է ուրվականի տեսքով, որպեսզի «վախեցնի» վարչապետ Մելոնիին: Ընդդիմության առաջնորդ Ռիկարդո Մաջին վրան սավան է գցել ու «ուրվականի աչքեր» նկարել: Նա քննադատական արտահայտություններ է բղավել վարչապետի հասցեին։ Ռիկարդո Մաջին հեռացվել է Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատից: Մինչ վարչապետը պատասխանել է խորհրդարանականների հարցերին, Մաջին, ուրվական ձևանալով, սավանը գլխավերևում մտել է նիստերի սենյակ։ Նա … Read more

Զախարովան մեկնաբանել է Ալիևի՝ մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելու որոշումը

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթին Մոսկվա չմեկնելու որոշումը: Մարիա Զախարովան հայտարարել է՝ Բաքվի հետ հարաբերությունները կառուցվում են 2022 թվականի փետրվարին ստորագրված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի հիման վրա։ Նրա խոսքով՝ Մոսկվան տրամադրված է այդ փաստաթղթի ամբողջ ներուժի հետևողական բացահայտմանը, ծագող բոլոր հարցերի լուծմանը … Read more

Չինաստանի յուանը շահում է ԱՄՆ-ի հետ կնքված գործարքից

Չինական յուանը թռիչքաձև աճեց՝ հասնելով վեցամսյա առավելագույնին՝ գերազանցելով մեկ դոլարի դիմաց 7.20 յուանի կարևորագույն նշագիծը՝ Պեկինի և Վաշինգտոնի միջև մաքսատուրքերի փոխադարձաբար նվազեցման համաձայնագրի ֆոնին։ Այս մասին գրում է «The Economic Times»-ը։ Հրատարակությունը նշում է, որ սա թույլ է տվել յուանին ամրապնդվել 0.2012%-ով՝ հասնելով 7.193-ի մայրցամաքային շուկայում և 0.15%-ով՝ հասնելով 7.1878-ի՝ օֆշորային շուկայում։ Համաձայնագիրը համարվում է … Read more

Վրաստանը չի վերականգնի դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ առանց տարածքային ամբողջականության հարցի լուծման

Մայիս 15,2025 13:27 Region Monitor.  Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն հայտարարել է, որ երկիրը շահագրգռված է Մոսկվայի հետ առևտրային և տնտեսական կապերով, սակայն դիվանագիտական հարաբերությունները չեն վերականգնվի, քանի դեռ չեն վերադարձվել վերահսկողությունից դուրս գտնվող տարածքները։ «Սա մեր հաստատուն դիրքորոշումն է և կմնա այդպիսին այնքան ժամանակ, քանի դեռ մեր կուսակցությունը իշխանության է», – … Read more

Իրանը պատրաստ է համաձայնագիր ստորագրել իր պայմանների բավարարման դեպքում. Շամխանի

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի քաղաքական, ռազմական և միջուկային հարցերով խորհրդական Ալի Շամխանին ամերիկյան NBC News հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է վերացնել իր ունեցած բարձր հարստացված ուրանի պաշարները, որոնք կարելի է կիրառել զենք արտադրելու նպատակով: Նրա խոսքով՝ Իրանը կարող է համաձայնել հարստացնել ուրանը միայն ցածր մակարդակով՝ քաղաքացիական նպատակների օգտագործման համար, … Read more

Կիևը պատրաստ է ԱՄՆ-ի հետ համաձայնության գալ

Ուկրաինան ավարտել է ԱՄՆ-Ուկրաինա վերականգնման հիմնադրամի գործարկման համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում հայտնել է առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։ «Այսօր ես համապատասխան գրությունը հանձնեցի ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջուլի Դեյվիսին», — գրել է Սվիրիդենկոն։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը նախատեսում է հիմնադրամի համատեղ կառավարում և ներդրումներ Ուկրաինայի տնտեսությունում։ Մեկ օր առաջ … Read more

Եվրոպայի հարվածը Ռուսաստանին. Մոսկվայի դաշնակիցները աջակցում են հակառուսական պատժամիջոցներին

Սլովակիան և Հունգարիան աջակցել են Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների 17-րդ փաթեթին, գրում է Euractiv-ը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին։ Նախկինում այս երկրները բազմիցս հանդես են եկել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ սահմանափակող միջոցառումների դեմ։ «Հունգարիան և Սլովակիան՝ ԵՄ-ի երկու ամենամոտիկ մուսկովյան երկրները, որոնք շարունակում են մեծապես կախված լինել ռուսական էներգակիրների ներմուծումից, աջակցեցին փաթեթին՝ հաշվի առնելով դրա … Read more

Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու ուղիղ բանակցություններին

Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչները մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու ռուս-ուկրաինական բանակցություններին: Ռուսական պատվիրակությունը ներկայացնում է Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը գլխավորում էր ռուսական պատվիրակությունը նաև 2022 թվականի ստամբուլյան բանակցություններում: Պատվիրակության կազմում են նաև փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը և ոլորտային փորձագետներ: Բանակցություններին ընդառաջ … Read more

Մոսկվայի մետրոպոլիտենում տեղադրվել է Ստալինի արձանը որպես «գաղափարական ժեստ»

Մոսկվայի մետրոպոլիտենի «Տագանսկայա» կայարանում տեղադրվել է խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինի արձանը։ Խորհրդային ճարտարապետության հետազոտող Ալեքսանդր Զինովեւն իր թելեգրամյան MONUMENT ալիքում այսօր տեղադրել է բարձրաքանդակի լուսանկարը։ Մոսկվայի մետրոն դեռ մայիսի 10-ին հայտնել էր, որ պատրաստվում են տեղադրել Հաղթանակին նվիրված պաոննոն։ Այն մինչև 1966 թվականը գտնվել է մետրոյի Տագանսկայա կայարանի վերջում, շրջանաձև գծի վրա, սակայն Տագանսկո-Կրասնոպրեսնենսկայա գծի … Read more