ԱԷՄԳ կառավարիչների խորհուրդն արտահերթ նստաշրջանում կքննարկի Իրանի դեմ իսրայելական հարձակումը

ՌԴ խնդրանքով հունիսի 16-ին տեղի կունենա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի արտահերթ նստաշրջան՝ կապված Իսրայելի ԶՈւ կողմից Իրանին հասցված հարվածների հետ։ Այդ մասին հայտնել է Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։ Արտահերթ նստաշրջանը կկայանա հունիսի 16-ին՝ առավոտյան։ Reuters-ը հաղորդում է, որ հատուկ նստաշրջանի անցկացման խնդրանք է ստացվել նաև Իրանի կողմից, … Read more

Նիկոլ Փաշինյանը Պրահայում ներկայացրել է ՀՀ կառավարության տեսլականը՝ տարածաշրջանային զարգացումների, անվտանգային մարտահրավերների վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Պրահայում ընթացող «GLOBSEC 2025» միջազգային անվտանգության հեղինակավոր համաժողովին՝ հանդես գալով «Հայաստանը փոփոխվող աշխարհում» խորագրով քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Իր ելույթում վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության մոտեցումներն ու տեսլականը տարածաշրջանային զարգացումների, անվտանգային մարտահրավերների և խաղաղության հաստատման հնարավորությունների վերաբերյալ։ Վարչապետը, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանի և … Read more

Իսրայելական ագրեսիվ գործողություններն ստիպեցին շեղվել դիվանագիտական ուղուց․ Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն Օմանի հետ խորհրդակցություններ էր վարում ԱՄՆ հետ բանակցությունների նոր փուլի հարցով, սակայն Իսրայելի հարվածները Թեհրանին ու Վաշինգտոնին ստիպեցին դուրս գալ դիվանագիտության ուղուց։ «Ես օմանյան գործընկերոջս հետ խորհրդակցություններ էի ունենում ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ բանակցությունների նոր փուլի անցկացման մասին, սակայն սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունները, երբ … Read more

Իսրայելի պաշտպանության բանակը հերքում է կործանիչների խոցման մասին լուրերը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Իսրայելական բանակը հերքել է ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությունը, թե իսրայելական կործանիչը խոցվել է Իրանի տարածքում, իսկ օդաչուին, իբր, գերի են վերցրել։ «Իսրայելական բանակը հերքում է Իրանի տարածքում կործանիչի խոցման և իսրայելցի օդաչուների գերեվարման մասին տեղեկությունները», – ասել է ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչը։ Հետևեք մեզ՝ այստեղ

Իրանը կանչել է Շվեյցարիայի դեսպանին ԱՄՆ-ի կողմից համակարգված Իսրայելի հարվածների կապակցությամբ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թեհրանում Շվեյցարիայի դեսպանին՝ բողոքելու Իրանի նկատմամբ Իսրայելի ագրեսիայի դեմ։ Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիայից հետո, Շվեյցարիայի դեսպանը, որը ներկայացնում է ամերիկյան շահերը, կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ այս ագրեսիվ արարքի դեմ բողոքելու համար։ Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատունը ծառայում է որպես Իրանում Միացյալ Նահանգների արտաքին շահերի բաժին Թեհրանի և Վաշինգտոնի … Read more

Իրանը հատել է կարմիր գծերը․ Իսրայել Կաց

Իրանը հատել է կարմիր գծերը, երբ հանդգնել է հրթիռներ արձակել Իսրայելի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ, հայտարարել է պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ «Մենք կշարունակենք պաշտպանել Իսրայելի քաղաքացիներին և կապահովենք, որ այաթոլլաների ռեժիմը թանկ գին վճարի իր հանցավոր գործողությունների համար»,- նշել է նախարարը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներկայում խորհրդակցություններ է անցկացնում ուժային գերատեսչությունների հետ։

Իրանցի զինվորականները գերի են վերցրել իսրայելցի կին օդաչուին․ #Tasnim | ՄԱՄՈՒԼ.ամ

© 2011-2025 Սոուշըլ Մեդիա ՍՊԸՄԱՄՈՒԼ.ամ – Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1: ԼրահավաքՀեռ.` +374 (10) 55-20-59Էլ. փոստ` info@mamul.am ԳովազդՀեռ.` +374 (91) 99-22-02Էլ. փոստ` marketing@mamul.am

Իրանական հրթիռները երկու անգամ հարվածել են Իսրայելի պաշտպանության նախարարության շենքին

Իրանցի զինվորականները պատանդ են վերցրել խոցված իսրայելական ինքնաթիռի կին օդաչուին, հաղորդում է Tasnim գործակալությունը։ Իրանը հարվածներ է հասցնում Իսրայելում գտնվող տասնյակ թիրախների, այդ թվում՝ ռազմական կենտրոնների, ավիաբազաների։ ՀՕՊ համակարգերը դիմակայում են Իրանից Իսրայելին ուղղված պատասխան հրթիռային հարձակումը․ Թել-Ավիվի երկնքում պայթյուններ են լսվում։ Իրանի բանակը հաստատել է իսրայելական երկու F-16-ի և մի քանի … Read more

Իրանական հրթիռներն ընկել են Իսրայելի ՊՆ շենքի վրա (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանի պետական ​​IRNA գործակալությունը հայտնում է, որ իրանական հրթիռները երկու անգամ հարվածել են Իսրայելի պաշտպանության նախարարության շենքին։ Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ Իրանն իրականացնում է ռազմական գործողությունը՝ ի պատասխան Իսրայելի հարվածների։