Ռուսաստանն ունի ավելի մեծ կոմպետենցիա. Պեսկովը՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջուկային համագործակցության մասին

Դմիտրի Պեսկովը խոսել Երևանի և Վաշինգտոնի միջև միջուկային համագործակցության մասին։ «Ինչ վերաբերում է ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի եւ ԱՄՆ-ի փոխգործակցությանը, այնտեղ կան հին խորհրդային օբյեկտներ, որոնք, իհարկե, խորհրդային և ռուսական նախագծի օբյեկտներ են։ Այստեղ Ռուսաստանն, անշուշտ, ավելի մեծ կոմպետենցիաներ և ավելի մեծ մրցունակություն ունի», — նշել է Կրեմլի ներկայացուցիչը։  Նա հավելել է, որ, որպես միջուկային … Read more

Նենսի Փելոսին քննադատել է ԱՄՆ փոխնախագահին՝ Հայոց ցեղասպանության թեմայով գրառումը ջնջելու համար

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին X սոցիալական հարթակում հրապարակած գրառմամբ անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին և քննադատել  ԱՄՆ փոխնախագահ Վենսի այդ թեմայով արված հրապարակման հեռացումը։ Փելոսին հիշեցրել է, որ 2022 թվականին Հայաստան կատարած իր այցի ընթացքում Կոնգրեսի պատվիրակությունը եղել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որտեղ, նրա խոսքով, հստակ և առանց վերապահումների խոսել են Հայոց … Read more

ԱՄՆ-ն և Հայաստանը ավարտել են միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցությունները

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը ավարտել են բանակցությունները «Միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման վերաբերյալ համագործակցության համաձայնագրի» շուրջ։ Այս մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ: «Այս բանակցությունների ավարտը կարևոր քայլ է երկկողմ քաղաքացիական միջուկային համագործակցության խորացման նպատակի իրականացման ուղղությամբ՝ որպես 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված «Էներգետիկ անվտանգության գործընկերության վերաբերյալ Ամերիկայի Միացյալ … Read more

Վենսը մեկնաբանել է Ծիծեռնակաբերդ այցը և խոսել Բաքվում նախատեսվող օրակարգի մասին

Հարգանքից ելնելով՝ թե՛ զոհերի, թե՛ ՀՀ կառավարության նկատմամբ, ես ուզում էի այցելել և հարգանքի տուրք մատուցել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը խոսելով՝ Ծիծեռնակաբերդ այցի մասին և կրկին չօգտագործելով «Հայոց ցեղասպանություն» տերմինը։ «Վաղը մենք Ադրբեջանի մի քանի կարևոր վայրեր ենք այցելելու, և երբ խոսեցինք հայերի հետ, նրանք ասացին, որ սա իրենց համար … Read more

Հայաստանի նոր ԱԷԿ-ի կառուցման համար ռուսական առաջարկներին իրական այլընտրանք չկա. ՌԴ փոխարտգործնախարար

Հայաստանում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցման համար ռուսական առաջարկներին իրական այլընտրանք չկա։ Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: «Մենք հայկական կողմին ենք փոխանցել մանրամասն մշակված առաջարկությունների փաթեթ։ «Ռոսատոմը» պատրաստ է հնարավորինս սեղմ ժամկետներում ձեռնամուխ լինել նախագծի իրականացմանը, իհարկե, հաշվի առնելով հայ բարեկամների ցանկությունները։ Հուսալի, արդեն ստուգված տեխնոլոգիաների առկայության, ինչպես նաև ֆինանսական պարամետրերի գրավչության տեսանկյունից … Read more

Նիկոլ Փաշինյանն այսօր կհանդիպի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ • Tribune.am

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9–10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այցի շրջանակում այսօր երեկոյան նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահի հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան հայտարարություններով։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ կառավարությունը։

Թաիլանդում ռուս գործարարը փորձել է սելֆի անել և ընկել է ժայռից • Tribune.am

Մոսկվացի գործարարը Թաիլանդի Կոհ Սամուի կղզում ժայռից ընկել է՝ փորձելով տպավորիչ սելֆի անել, հաղորդում է Mash-ը։ 35-ամյա Իլյար Բ.-ի մարմինը «Նա Պհրա Լան» դիտակետի տակ հայտնաբերել են զբոսաշրջիկները և դիմել օգնության: Դեպքի վայր ժամանած փրկարարները տեղում արձանագրել են մահը. նա պառկած է եղել դեմքով դեպի վեր, գլուխն ու պարանոցը ժայռերին էին հարվածել։ Նա ձեռքին կոտրված … Read more

Կապիտուլյացիայի ժամանակն է․ Ուկրաինայի մասին Ռյուտեի խոսքերը ցնցել են համացանցի օգտատերերին

Ճապոնական «Սանկեյ Շիմբուն» թերթի ընթերցողները ցնցված էին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի այն հայտարարությունից, որ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար խաղաղության համաձայնագրի հասնելը կպահանջի դժվար որոշումներ։ «Առաջնագծում իրավիճակը շատ ավելի վատ է, քան մեզ ասում է Կիևը։ Ահա թե ինչու է Մարկ Ռյուտեն խոսում դժվար որոշումների մասին։ Եթե Ուկրաինան ունենար հաղթանակի որևէ հնարավորություն, նրանք կաջակցեին դրան։ … Read more

ԱՄՆ-ը կոչ է անում Իրանում գտնվող իր քաղաքացիներին երկիրը լքել՝ դիտարկելով նաև Հայաստանով դուրս գալու տարբերակը

Իրանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը։ «ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը։ Եթե անվտանգ է, դիտարկեք Իրանից ցամաքային ճանապարհով Թուրքիա կամ Հայաստան մեկնելու հնարավորությունը», — ասվում է դեսպանատան կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ բողոքի ցույցերը կարող են վերաճել բռնության և հանգեցնել ձերբակալությունների ու վնասվածքների։ Երկրում ուժեղացվում … Read more

Իմաստ չունեն․ Ռադայում կտրուկ հայտարարություն են արել Ռուսաստանի հետ բանակցությունների մասին

Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ոչ մի բանակցություն օգուտ չի բերի Կիևին, քանի դեռ իշխանության գլուխ է Վլադիմիր Զելենսկին, իր Telegram ալիքում հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը։ «Բանակցություններն անիմաստ են Ուկրաինայի համար, քանի դեռ նրանց օրակարգում չկա այս փուլում առաջին և ամենակարևոր կետը՝ Զելենսկու հեռացումը։ Որովհետև ցանկացած «երաշխիք», ցանկացած «խաղաղության բանաձև», անվտանգության և տնտեսության մասին … Read more