Հայաստանը և Լեհաստանը կստորագրեն ռազմատեխնիկական համագործակցության նոր համաձայնագիր

ՀՀ պաշտպանության նախարարությունը Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի կստորագրի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստին։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագրի ստորագրումը կհամալրի փոխգործակցության օրակարգը՝ հիմքեր ստեղծելով պաշտպանական երկու գերատեսչությունների միջև սերտ համագործակցության համար, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու գործին: Համաձայնագրի նպատակն է նաև հաստատել ռազմատեխնիկական բնագավառում … Read more

Վնուկովո օդանավակայանում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի • Tribune.am

Վնուկովո օդանավակայանում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի՝ 18,5 միլիոն ռուբլի արժողությամբ հինգ մատանի բերելու համար։ Այս մասին չորեքշաբթի՝ փետրվարի 18-ին, «Վեչերնյայա Մոսկվա»-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության մամուլի ծառայությունը։ «Վնուկովոյի մաքսային ծառայության աշխատակիցները կանխել են 18,5 միլիոն ռուբլի ընդհանուր արժողությամբ զարդերի մաքսանենգությունը։ Չհայտարարագրված ապրանքները հայտնաբերվել են Դուբայից ժամանած 33-ամյա Ադրբեջանի քաղաքացու ուղեբեռում», — հայտնել է … Read more

Amnesty International-ը Ռուբեն Վարդանյանի դատավճիռը որակել է որպես «ծաղր արդարադատության նկատմամբ»

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսը արդարադատության նկատմամբ ծաղր է որակել Բաքվի դատարանի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացրած դատավճիռը։ «16 մեղադրյալների դատապարտումը, որը գագաթնակետին հասավ Ռուբեն Վարդանյանի դեմ դատավճռով, ոչ այլ ինչ է, եթե ոչ ծաղր արդարադատության նկատմամբ։ Այն փաստը, որ Ռուբեն Վարդանյանը և … Read more

Առաքում, վաճառք, մարզասրահներ․ Ռոստովը սահմանափակում է օտարերկրացիների գործունեությունը

Ռոստովի մարզի իշխանությունները որոշել են արգելել օտարերկրյա քաղաքացիներին աշխատել որպես առաքիչներ և սննդի, խմիչքի և ծխախոտի վաճառողներ։ Սա բխում է մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարի կողմից արձակված հրամանագրից, որը հրապարակվել է մարզի իրավական տեղեկատվության պորտալում։ Արգելքը ուժի մեջ կլինի 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։ Ավելին, մարտի 1-ից սկսած օտարերկրացիներին կարգելվի նաև թանկարժեք մետաղներ վաճառել … Read more

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը ցույց է տալիս՝ երկխոսությունը հնարավոր է. Ֆարհադ Մամեդով

Հայաստանի «Խաղաղության կամուրջ»-ում հերթական հանդիպման մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ադրբեջանի քաղհասարակության անդամ  Ֆարհադ Մամեդովը: ««Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Հիմնական կետերը կարելի է գտնել մամուլի հաղորդագրության մեջ, ես հակիրճ կասեմ: Այս անգամ, երկու կողմերից նախաձեռնության հինգ անդամների հետ մեկտեղ, մասնակիցների թիվն ավելացավ՝ … Read more

Աղետ մայրցամաքի համար. ԱՄՆ-ում հայտարարություն են արել Ռուսաստանի հետ պատերազմի մասին

ԵՄ առաջնորդները ակտիվորեն պատրաստվում են Ռուսաստանի դեմ պատերազմի, սոցիալական ցանցերում հայտարարել է ԱՄՆ բանակի թոշակառու փոխգնդապետ Դանիել Դեյվիսը։ «Այսօր Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կոչ է անում եվրոպական ընկերություններին կրճատել առևտրային արտադրությունը՝ ռազմական զենքը կատարելագործելու համար։ Նա և իր ազդեցիկ ընկերները ակտիվորեն պատրաստվում են Ռուսաստանի դեմ պատերազմի, որը երբեք չպետք է տեղի ունենա», — գրել է … Read more

Ֆոն դեր Լեյենը հակասական հայտարարություն է արել Ուկրաինայում խաղաղության մասին

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պնդում է, որ Ուկրաինայի հակամարտության հետ կապված եվրոպական երկրների գործողությունները կօգնեն Կիևին ապահովել անվտանգ ապագա: «Մեր նպատակը պարզ է. ապահովել Ուկրաինային սեփական պայմաններով, ուժի դիրքերից խաղաղ բանակցություններ վարելու հնարավորություն և ապահովել անվտանգ, հուսալի և բարգավաճ ապագա իր քաղաքացիների համար ԵՄ շրջանակներում»,-գրել է նա X սոցիալական ցանցում: ԵՀ ղեկավարը հավելել … Read more

Հայաստանում ամերիկյան փոքր ռեակտորների կառուցումը պետք է դիտարկել որպես սպառնալիք. Շոյգու

ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը անցնի գործնական փուլ, ապա տարածաշրջանի բոլոր պետությունները և հենց Հայաստանի ժողովուրդը ստիպված կլինեն դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը։ Նրա խոսքով՝ այդ նախաձեռնությունը պետք է դիտարկել որպես սպառնալիք։ Շոյգուն նշել է, որ Հայաստանը սեյսմավտանգ տարածաշրջան է և հավելել, որ չի ցանկանա … Read more

Հայաստանը և Ռուսաստանը կսկսեն բանակցություններ երկաթուղային հատվածների վերականգնման շուրջ. Օվերչուկ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է հայկական երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Ռուսաստանը և Հայաստանը գնահատում են երկու երկաթուղային հատվածների վերականգնման տեխնիկական և ֆինանսական պայմանները՝ դրանք Ադրբեջանի և Թուրքիայի երկաթուղիների հետ կապելու համար: Որոշումը կայացվել է հայկական կողմի խնդրանքից հետո: Երասխի և Ախուրյանի մոտ գտնվող երկաթուղային հատվածների ընդհանուր երկարությունը … Read more

ԵՄ-ն հաստատել է վրացական դիվանագիտական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմի կասեցումը

Եվրամիությունը հաստատել է վրացական դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմը կասեցնելու որոշումը՝ նախկինում ընդունված նոր մեխանիզմի համաձայն։ Այս մասին հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը։ Որոշումը, որն ուժի մեջ կմտնի մարտի սկզբից, խորհդանշական է, քանի որ սահմանափակումների տակ հայտնված անձնիք, փաստացի, կարող են մեկնել Եվրամիության երկրներ իրենց սովորական՝ վրացական անձնագրերով։ Բրյուսեը, … Read more