Թաիլանդում ռուս գործարարը փորձել է սելֆի անել և ընկել է ժայռից • Tribune.am

Մոսկվացի գործարարը Թաիլանդի Կոհ Սամուի կղզում ժայռից ընկել է՝ փորձելով տպավորիչ սելֆի անել, հաղորդում է Mash-ը։

35-ամյա Իլյար Բ.-ի մարմինը «Նա Պհրա Լան» դիտակետի տակ հայտնաբերել են զբոսաշրջիկները և դիմել օգնության: Դեպքի վայր ժամանած փրկարարները տեղում արձանագրել են մահը. նա պառկած է եղել դեմքով դեպի վեր, գլուխն ու պարանոցը ժայռերին էին հարվածել։ Նա ձեռքին կոտրված ճյուղ էր, երկու անձնագիր և հյուրանոցի սենյակի բանալի։

Ոստիկանները պայքարի հետքեր չեն հայտնաբերել։ Հետաքննիչները կարծում են, որ տղամարդը լանջից ընկել է՝ փորձելով իջնել լողափ։

Leave a Comment