Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նոր մանրամասներ

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը. «Կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված իրերի, մասնավորապես՝ հեռադիտակի մակերեսից և ուսակապիչից, կարմիր գույնի ձեռնոցներից անջատված ԴՆԹ-ները համընկնում են Գևորգ Հարությունյանին բնորոշ գենետիկական բնութագրին»,–հայտնում են Քննչականից։

Մերձավան համայնքը նոր ղեկավար ունի

Մերձավանի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Աշոտ Զոհրաբյանը։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանը։ «Նա Մերձավանի համայնքապետը վաղուց նշանակված է եղել, Վալոդյա Գրիգորյանն է ընտրվելուց հետո նրան նշանակել վարչական ղեկավար, իսկ երեկ ես նրան վերանշանակել եմ վարչական ղեկավարի պաշտոնում»,-ասաց Ախվերդյանը։ Նշենք, որ նրանից առաջ Մերձավանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակվել Մհեր Ախտոյանը՝ … Read more

Սա ի՞նչ է, եթե ոչ կոլեկտիվ պատիժ Մերձավանում մի ամբողջ ընտանիքի հանդեպ, որի մի անդամը կատարել է ծանրագույն հանցագործություն. Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը Մերձավանում իրականացվող ստորագրահավաքի հետ կապված, որով պահանջում են սպանության մեջ մեղադրվողի ընտանիքին վտարել համայնքից, անընդհատ անհանգիստ էի ու եմ: Ինչպես բացատրել նման մոտեցման անթույլատրելիությունն ու անմարդկային լինելը, ի վերջո հակաքաղաքակրթական լինելը: Հիշեցի վաղուց իմ տեսած «Լեգենդ Նարայամայի մասին» ճապոնական ֆիլմը: Ցանկացողները կարող են գտնել ռուսերեն թարգմանությունը կա  «Легенда о Нараями». … Read more

Մերձավանում պահանջում են, որ Ախտոյանները հեռանան գյուղից

Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հարազատները բողոքի ակցիա են անում Մերձավանում, պահանջում են, որ Ախտոյանները հեռանան համայնքից։ «Այդ սրբապիղծները պետք է դուրս գան գյուղից, որ հանգիստ ապրենք, 30 տարի հայրն է գյուղն ավիրել, հիմա էլ իր թուլեքն են, պետք է իրենց պատիժը կրեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց մերձավանցի մի կին։ Մեկ այլ մերձավանցի էլ ասաց, … Read more

ՆԳՆ-ն հաստատում է՝ Մերձավանի ծեծկռտուքի դեպքի առթիվ կա 5 ձերբակալված. ArmLur

Հոկտեմբեր 07,2025 10:57 Ինչպետ հայտնել էինք՝ Վալոդյա Գրիգորյանի եւ Մհեր Ախտոյանի թիմակցիների միջև ծեծկռտուք է եղել։ ArmLur.am-ը հայտնել էր, որ դեպքով ձերբակալվել է 5 անձ։ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ միջադեպի մասնակիցները փետրվարի 5-ին Մերձավանում աղմկահարույց ծեծկռտուքի եւ հնչած կրակոցների կիզակետում հայտնվածներն են։ Ոստիկանների օպերատիվ տվյալներով պարզվել է, որ վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև: Քնար … Read more

Մերձավանում լարվածությունը նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»

ArmLur.am-ի վստահելի աղբյուրների փոխանցմամբ՝ հոկտեմբերի 6-ի առավոտյան Մերձավան գյուղում իրավիճակը կրկին սրվել է։ Մեր տեղեկություններով՝ տեղի բնակիչները փորձել են արգելել Մհեր Ախտոյանի եղբոր՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Փարաքարի ավագանու անդամ Դավիթ Ախտոյանի երեխաների մուտքը դպրոց։ Ըստ ArmLur.am-ի՝ համայնքում տարածված լուրերից հետո, թե Դավիթ Ախտոյանի կինը պատրաստվում է երեխաներին ուղեկցել Մերձավանի դպրոց, մի խումբ քաղաքացիներ փակել են … Read more

Փարաքար համայնքի ղեկավարի uպանnւթյան մեջ մեղադրվողն ասել է` կրшկել սովորել է գերեզմшնատան տարածքում. «Հետք»

Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանին, նրա ընկերոջը՝  Քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանին սպանելու և մեկ այլ անձի նկատմամբ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող 20-ամյա Գ. Հարությունյանը կրակել սովորել է Մերձավան գյուղի գերեզմանատանը: Այսօր քննչական գործողություններ են իրականացվել այդ վայրում:  Գրում է Հետքը: «Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել են քննչական … Read more

Գևորգ Հարությունյանը ցույց է տվել այն վայրը, որտեղ կրակել սովորել

Հոկտեմբեր 06,2025 13:22 Լիա Սարգսյան. «Գևորգ Հարությունյանը ցույց է տվել այն վայրը, որտեղ կրակել սովորելՔիչ առաջ գրել էի, որ սեպտեմբերի 23-ի սպանություններով պայմանավորված Մերձավանի գերեզմանատանը գաղտնի քննչական գործողություններ են իրականացվել: Իրավապահները այստեղ էին բերել Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանությունները խոստովանած Գևորգ Հարությունյանին: Իմ տեղեկություններով՝ Գևորգը ցուցմունք է տվել առ այն, որ գերեզմանատան տարածքում է … Read more

Անահիտ Մանասյանը Մերձավանի համայնքապետի սպանության գործով հնարավոր խախտումների մասին դեռ կխոսի

-Հանցագործությունների կանխարգելման հարցում Մարդու իրավունքների պաշտպանը և պաշտպանի հաստատությունը չունեն մանդատ և լիազորություններ, ինչ վերաբերում է քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանությանը՝ ցանկացած իրավիճակում, երբ դիմում ենք ստանում, պարտադիր նաեւ պարզաբանումներ ենք պահանջում իրավասու պետական մարմիններից: Այս դեպքի հետ կապված դեռևս աշխատանքները ընթացքի մեջ են: Այսօր  կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարդու իրավունքների … Read more

«Նարեկ Օհանյանին առ այս պահը մեղադրանք է ներկայացված ոչ թե առերևույթ հանցանքին օժանդակելու, այլ հանցանքն անմիջականորեն կատարելու համար». փաստաբան

Մերձավանի սպանության դեպքերով ՀՀ ՔԿ նախագահը երկու օր առաջ հայտարարել է, որ Նարեկ Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է իրականացվում առերևույթ հանցանքին օժանդակելու համար։ Այս մասին գրել է  Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը: «Կրկնում եմ՝ օժանդակելու համար, այլ ոչ հանցանք անմիջականորեն կատարելու։ Ողբերգական դեպքից … Read more