Գվարդիոլան կհեռանա Մանչեսթեր Սիթիից․ ակումբն ու մարզիչը համաձայնության են եկել

Պեպ Գվարդիոլան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հայտնում է Topskills Sport UK-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ մանչեսթերյան գրանդը և իսպանացի մասնագետը փոխադարձ համաձայնության են եկել մրցաշրջանի ավարտից հետո իրենց համագործակցությունը դադարեցնելու հարցում։ «Քաղաքայինների» նոր գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդը Էնցո Մարեսկան է, որը հունվարի 1-ին հեռացվել է «Չելսիի» գլխավոր մարզչի … Read more

🎥 ԱՊԼ․ Ֆեռնանդեսի գոլը 90+4-րդ րոպեին Չելսիին փրկեց պարտությունից Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Չելսիի» հետ․ հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։ ​Տանտերերի կազմում 42-րդ րոպեին հաշիվը բացեց կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը, իսկ հյուրերի կիսապաշտպան Էնցո Ֆեռնանդեսը 90+4-րդ րոպեին խփեց պատասխան գնդակը՝ փրկելով իր թիմին պարտությունից։ ​«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի 2025/26թթ․ առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը։ «Քաղաքաբնակները» առաջատար … Read more

🎥 Թեժ բախում Սիթիի խաղից հետո. Դոնարուման հարձակվել է մրցակցի վրա — Armsport.am

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կոնֆլիկտ է ունեցել «Սանդերլենդի» կիսապաշտպան Լյուկ Օ’Նիենի հետ։ Միջադեպը տեղի է ունեցել «Սթեդիում օֆ Լայթ» մարզադաշտում՝ Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի հանդիպման (0:0) ավարտից անմիջապես հետո։ Ինչպես հաղորդում է The Sun-ը, պահեստայինների նստարանին գտնվող Օ’Նիենը խաղավերջում բռնել է գնդակը՝ թույլ չտալով «քաղաքաբնակներին» արագ եզրային նետում կատարել, ինչն էլ առաջացրել է իտալացի … Read more

Ոչ-ոքիների երեկո Անգլիայում․ Ման Սիթին չկարողացավ հաղթել Սանդերլենդին, Տոտենհեմը՝ Բրենտֆորդին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել «Սանդերլենդին»․ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի (0-0)։ Զուգահեռ ընթացող «Բրենտֆորդ» – «Տոտենհեմ» խաղում նույնպես գրանցվեց նույն հաշիվը՝ 0-0։ Հիշեցնենք, որ այս տուրում ավելի վաղ ոչ-ոքիներ էին գրանցվել նաև «Քրիստալ Փելաս» – «Ֆուլհեմ» (1-1) և «Լիվերպուլ» – «Լիդս» (0-0) հանդիպումներում։ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․