🎥 Թեժ բախում Սիթիի խաղից հետո. Դոնարուման հարձակվել է մրցակցի վրա — Armsport.am

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կոնֆլիկտ է ունեցել «Սանդերլենդի» կիսապաշտպան Լյուկ Օ’Նիենի հետ։ Միջադեպը տեղի է ունեցել «Սթեդիում օֆ Լայթ» մարզադաշտում՝ Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի հանդիպման (0:0) ավարտից անմիջապես հետո։

Ինչպես հաղորդում է The Sun-ը, պահեստայինների նստարանին գտնվող Օ’Նիենը խաղավերջում բռնել է գնդակը՝ թույլ չտալով «քաղաքաբնակներին» արագ եզրային նետում կատարել, ինչն էլ առաջացրել է իտալացի դարպասապահի զայրույթը։

Եզրափակիչ սուլիչից հետո Դոնարուման մոտեցել է մրցակցին՝ հաշիվ պարզելու։ Կոնֆլիկտի խորացումը կանխել են երկու թիմերի ֆուտբոլիստները, իսկ որպես խաղաղարար հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։

«Ֆուտբոլում նման բաներ լինում են: Ոչ ոք չի տուժել, ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գվարդիոլան:

Leave a Comment