Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Չելսիի» հետ․ հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։
Տանտերերի կազմում 42-րդ րոպեին հաշիվը բացեց կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը, իսկ հյուրերի կիսապաշտպան Էնցո Ֆեռնանդեսը 90+4-րդ րոպեին խփեց պատասխան գնդակը՝ փրկելով իր թիմին պարտությունից։
«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի 2025/26թթ․ առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը։ «Քաղաքաբնակները» առաջատար «Արսենալին» արդեն զիջում են 6 միավորով։
«Չելսին» 31 միավորով 5-րդ տեղում է։ Սա լոնդոնյան ակումբի առաջին հանդիպումն էր Էնցո Մարեսկայի պաշտոնանկությունից հետո։ Այս խաղում թիմի ղեկին էր գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Կալում Մակֆարլեյնը։
Հաջորդ տուրում՝ հունվարի 7-ին, «Մանչեսթեր Սիթին» կընդունի «Բրայթոնին», իսկ «Չելսին» հյուրընկալվելիս կմրցի «Ֆուլհեմի» հետ։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին