Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվար 10, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։ Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն … Read more

Մեր գործը ֆեյսբուքից դուրս է. Հովել քահանա Օհանյան

Տեր Հովել քահանա Օհանյան. «Միտքս ընկավ մեր սիրելի դասախոս պարոն Բեդիրյանի հայտնի խոսքը. «Ձեր խոսքից կանացի հետաքրքրության հոտ է գալիս»: Տղե՛րք, Ձեր արածից ո՛չ թե կանացի, այլ լաչառ ու բամբասկոտ կնկա հետաքրքրության հոտ է գալիս:Տղե՛րք, մենք միասին հաց ենք կերել, Մայր Աթոռի հացն ենք կերել, իսկ հացը՝ Սրբություն է…. մի՛ դավաճանեք: Մնա՛նք մեր կոչման և … Read more

Տիրադա՞վ, թե՞ ազգադավ․․․ նրանք մնալու են ամոթով․ քահանաները իրենց նվիրումն են հայտնում Մայր Աթոռին և Վեհափառին

Փաշինյանի և տիրադավ եպիսկոպոսների կողմն անցած մեկուկես տասնյակ քահանաների հայտարարություններից հետո Հայ առաքելական եկեղեցու տարբեր թեմերում ծառայող հոգևորականներ հայտարարում են Եկեղեցուն, Վեհափառին հավատարիմ մնալու մասին, «բարենորոգման» գործընթացը որակելով պառակտիչ և կործանարար։  Արդեն հրապարակվել են մոտ հինգ տասնյակ հոգևորականների հայտարարություններ։ LIVEnews-ը ներկայացնում է մի քանիսը․ «Ես՝ Տեր Հարություն քահանա Քեսաբյանս, իմ որդիական անմնացորդ սերն ու նվիրումն … Read more

Հիշեցի սիրելի դասախոսիս հայտնի խոսքը. «Ձեր խոսքից կանացի հետաքրքրության հոտ է գալիս»․ Տեր Հովել

10 Հունվարի, 2026 Տեր Հովել քահանա Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միտքս ընկավ մեր սիրելի դասախոս պարոն Բեդիրյանի հայտնի խոսքը. «Ձեր խոսքից կանացի հետաքրքրության հոտ է գալիս»: Տղե՛րք, Ձեր արածից ո՛չ թե կանացի, այլ լաչառ ու բամբասկոտ կնկա հետաքրքրության հոտ է գալիս:Տղե՛րք, մենք միասին հաց ենք կերել, Մայր Աթոռի հացն ենք կերել, իսկ հացը՝ Սրբություն է…. մի՛ … Read more

Մեր անսասան նվիրվածությունն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին․ հոգևորականները շարունակում են հայտարարություններ տարածել

Մենք` ներքոստորոգրյալներս, որդիական հավատարմությամբ հայտնում ենք մեր անսասան նվիրվածությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին՝ ազգիս Վեհափառ Հայրապետին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Սուրբ Ծննդյան այս լուսավոր օրերին աղոթում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաղաղությունն ու սերը պահպանեն մեր Սուրբ Եկեղեցու միասնությունը և հեռու պահեն բոլորին պառակտումներից։ Թող Քրիստոսի Ծննդյան լույսը առաջնորդի … Read more

Վեհափառը շնորհավորել է Մայր Աթոռի պաշտոնեությանը. հաղորդագրություն

Հունվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում ունեցավ Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից: Տերունական աղոթքից հետո Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաների անունից շնորհավորեց Նորին Սրբությանը Ամանորի և Սուրբ Ծննդյան … Read more

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռի աշխարհական աշխատակիցների հետ

Հունվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում ունեցավ Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից: Տերունական աղոթքից հետո Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաների անունից շնորհավորեց Նորին Սրբությանը Ամանորի և Սուրբ Ծննդյան … Read more

Շահարկվող զրպարտությունների առնչությամբ. Մայր Աթոռը թվեր է հրապարակել – Live News

Վերջին շրջանում անհարկի շահարկվում է Վեհափառ Հայրապետի գահակալության օրոք, այսպես կոչված «անհարկի» կարգալուծությունների հարցը, հրապարկվում են ուռճացված թվեր։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են. «Իրական պատկերը հետևյալն է՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության 26 տարիների ընթացքում, ներառյալ Ստեփան Ասատրյանը, Վարդան Հունանյանը և Արամայիս Թախմազյանը, կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական, որոնցից՝ 38 -ն ասպարեզը թողել … Read more

Մայր Աթոռը պարզաբանում է հոգևորականների կարգալուծումների վերաբերյալ շահարկումները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Վեհափառ Հայրապետի գահակալության տարիներին տեղի ունեցած, այսպես կոչված, «անհարկի» կարգալուծումների վերաբերյալ շրջանառվող շահարկումներին։ «Վերջին շրջանում անհարկի շահարկվում է Վեհափառ Հայրապետի գահակալության օրոք, այսպես կոչված «անհարկի» կարգալուծությունների հարցը, հրապարկվում են ուռճացված թվեր։ Իրական պատկերը հետևյալն է՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության 26 տարիների ընթացքում, … Read more

Ստեփան Ասատրյանը հրաժարվում է ազատել Մայր Աթոռի կողմից տրամադրված բնակարանը

Ստեփան Ասատրյանը՝ նախկին հոգևորական Տեր Արամը, հրաժարվում է ազատել Մայր Աթոռի կողմից ծառայողական նպատակներով իրեն տրամադրված բնակարանը։ Այս մասին հայտնում է «Այսօր»-ը: Մայր Աթոռից նրան ժամանակ էին տվել, որ բնակարանն ազատի մինչև 2026թ. հունվարի 15-ը, Ստեփան Ասատրյանը, սակայն, մինչ այս պահը բնակարանի բանալիները չի հանձնել: Փաստաբան Արա Զոհրաբյանը, ով Մայր Աթոռի ներկայացուցիչն է, լրատվամիջոցի հետ … Read more