Հայաստանի ապիկար իշխանությունների ձեռամբ այս տոնը նորից վերածվեց միայն մեկ տոնի․ Սեյրան Օհանյան 

«Մեր պապերը, մեր հայրերը հայրենական պատերազմի արդյունքներով մեզ նվիրել են հաղթական տոն, և այդ հաղթական տոնից հետո Հայաստանը, հայ ժողովուրդը Խորհրդային միության կազմում կարողացել է ապահովել իր կայուն զարգացումը: Մեր սերնդակիցները 1992 թվականին այդ հաղթական տոնը բազմապատկեցին, դարձրեցին եռատոն և բավականին մեծ ոգևորությամբ այդ տոնը մենք տոնում էինք նախկինում, բայց այսօրվա Հայաստանի ապիկար իշխանությունների ձեռամբ այդ տոնը նորից վերածվեց միայն մեկ տոնի, որովհետև այնուամենայնիվ մենք մեր հարգանքի տուրքը մատուցում ենք մեր հայրերին, մեր պապերին, բայց միևնույն ժամանակ նաև այսօր այցելում ենք Եռաբլուր, տարբեր պանթեոններ, տարբեր հուշարձանների, նաև մեր հարգանքի տուրքը մատուցելու արցախյան ազատամարտի մեր նորօրյա պատմության ընթացքում իրենց կյանքը մեր հայրենիքի համար տված բոլոր հերոսների հիշատակի համար»,- այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment