Շտապօգնության ավտոմեքենան և «Nissan Tiida»-ն բախվել են – Live News

Հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում բախվել են 49-ամյա Շահիջանի Հ.-ի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան և 28-ամյա Նժդեհ Մ.-ի վարած կանչի վայր մեկնող Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան։ «Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության … Read more

Արտենիի մոտ ողբերգական վթարից տուժած 5 քաղաքացու վիճակը ծանր է, 3-ինը՝ թեթև․ ԱՆ

Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Երեք տուժած գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է, 3-ինը` թեթև: Մարզային բուժկենտրոններում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի … Read more

1 զոհ, 11 վիրավոր․ ՆԳՆ-ը մանրամասներ է հայտնում Արտենի գյուղի խոշոր վթարից – Live News

Հունիսի 22-ին՝ ժամը 06։29-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի գյուղի մոտ տեղի ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր և ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզել է, որ Արտենի գյուղի սկզբնամասում բախվել են «Ford» և «ZlL» մակնիշների ավտոմեքենաները։ «Ford» մակնիշի … Read more

Ողբերգական վթարից մահացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են․ Ջրառատ համայնքի վարչական ղեկավար

Աղին բնակավայրում ողբերգական վթարից մահացած 6 քաղաքացիներից 5–ը մի ընտանիքից են, ArmeniaSputnik-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Ջրառատ համայնքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը։ «Մահացածներից մեկը մեր համայնքի բնակիչ 31-ամյա երիտասարդ է։ Ավտոմեքենայում եղել են նրա մայրը, կինը և երեխաները։ Բոլորը մահացել են»,–ասաց Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ այսօր ժամը 11։51-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է … Read more

Ողբերգական վթարից տուժած 3 անչափահաս տեղափոխվել է Երևան. 1-ը Երևան է տեղափոխվում ուղղաթիռով

Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված անձինք անհրաժեշտ առաջնային բժշկական օգնություն ստանալուց հետո  տեղափոխվել են Երևան:Բժշկական կենտրոնի լրատվության բաժնից «Արմենպրես»-ին փոխանցեցին, որ այս պահին միայն մեկ չափահաս հիվանդ է մնում Գյումրիում: Նրա  վիճակը գնահատվում է ծանր: Բուժհաստատությունից տեղեկացրեցին, Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված  հինգ անչափահաս  քաղաքացիներից երկուսը հիվանդանոց … Read more

Շիրակի մարզում ավտովթարից տուժել է 11 քաղաքացի, որից 5-ը՝ երեխա․ ԱՆ-ը մանրամասնում է

Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի: Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն: Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Պատահարից գրանցվել է 6 քաղաքացու … Read more

Շիրակի մարզում բախվել են «Opel»-ն ու «BMW»-ն. վերջինը հայտնվել է դաշտում. կա 5 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 47 կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ։ Տեղում պարզվել է, որ բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն … Read more

«Nissan Murano»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորում. ՊՆ 4 ծառայող տեղափոխվել է ԲԿ

Այսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ Լերմոնտովո բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն … Read more

Ողբերգական ավտովթար Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ – Live News

Այսօր՝ ապրիլի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են «DAF» մակնիշի բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի բուժօգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից … Read more

Երևան–Գյումրի ավտոճանապարհին բախվել է 8 ավտոմեքենա․ կա տուժած • Tribune.am

Փետրվարի 9-ին՝ ժամը 11։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մաստարա բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել  ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից՞ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83-րդ կմ-ին բախվել են … Read more