Հորդորում եմ`այս ընթացքում օգտագործել միայն համայնքի կողմից տրամադրվող ջուրը կամ շշալցված տարբերակը. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին

Հորդորում եմ`այս ընթացքում խմելու և կենցաղային (սննդի լվացում, պատրաստում, լվացվել) նպատակներով օգտագործել միայն համայնքի կողմից տրամադրվող ջուրը

կամ շշալցված տարբերակը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյաը:

«Գանգատների՝ թուլություն, գլխացավ, սրտխառնոց, այտուցներ, ձեռքերի դող, մաշկի ցանավորում կամ ինքնազգացողության այլ վատթարացման դեպքում անհապաղ դիմել բժշկի»,-գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի բնակիչներից մեկը դիմել է ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված։

Leave a Comment