Միրզոյանը և Սիբիհան քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր

Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային  իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ։

Փաշինյանը և Ալիևը քննարկել են Թրամփի երթուղու իրականացումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են TRIPP (Trump Route) երթուղու նախագծի իրականացումը, հաղորդում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել TRIPP երթուղու իրականացման վերաբերյալ՝ համաձայն Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ալիևի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը մտքեր են փոխանակել Վաշինգտոնի խաղաղության … Read more

Բենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկաներ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։25-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ բնակավայր տանող ճանապարհին՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ կա երկու տուժած։

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց 9-րդ գումարման ԱԺ նախագահ

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց 9-րդ գումարման ԱԺ նախագահ, կողմ՝ 63, դեմ՝ 28: Ավելի վաղ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցի Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցով անցկացվելիք փակ քվեարկությանը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն էլ հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը։

ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Մասուդ Փեզեշքիանը հայերենով ուղերձ է հրապարակել

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու համար: «Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին՝ նահատակված Գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությանը  մասնակցելու համար»,- X-ի իր էջում հայերենով ուղերձ է հրապարակել Փեզեշքիանը։

Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը

Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, ում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: ՀՀ Կառավարությունում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հանդիպումը: ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպումից հետո հանդես կգան հայտարարություններով և կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։

Արձագանքի կարիք չենք տեսնում․ Փաշինյանը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի որոշման մասին

Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում պաշտոնապես արձագանքել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Արձագանքի կարիք չենք տեսնում, որովհետև Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի շահերից»,– ընդգծեց Փաշինյանը։ Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին պաշտոնապես քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին՝ հավանություն տալով արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի … Read more

Սթարմերը որոշել է հրաժարական տալ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է հրաժարական տալու իր որոշման մասին: Նա հավելել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես վարչապետ մինչև իր իրավահաջորդի ընտրությունը: Սթարմերը տեղեկացրել է Չարլզ III թագավորին Լեյբորիստական ​​կուսակցության առաջնորդի պաշտոնից իր հրաժարականի մասին:

Երկրաշարժ՝ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Հայաստանում

Հունիսի 12-ին` տեղական ժամանակով ժամը 15:13-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։13-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  հյուսիսային լայնության 41.03⁰ և արևելյան երկայնության 47․75⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝  Շեքի քաղաքից 52 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 4․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է … Read more