Սա հստակ զավթողական և պատերազմական հայեցակարգ է, որը ուղիղ հրահանգավորվում է Ալիևի կողմից. Տաթևիկ Հայրապետյան

«Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգի ուսումնասիրությամբ ես զբաղվում եմ այդ հայեցակարգի՝ շրջանառության մեջ մտնելու օրվանից ի վեր՝ 2022 թվականի դեկտեմբերի 24-ից սկսած։ Պրահայում ՀՀ իշխանությունների կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց երկու ամիս անց Իլհամ Ալիևը հայտարարեց․ «Այս տարածքում Հայաստան երբեք չի եղել։ Այսօրվա Հայաստանը մեր հողն է… Այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր … Read more

Ռահվիրա Լարիջանիի փոխարեն նոր նշանակում Իրանում. Հակոբ Բադալյան

Իրանը պաշտոնապես հայտնել է անվտանգության բարձրագույն խորհրդի նոր քարտուղարի անունը: Նորանշանակ քարտուղարը, որ այդ պաշտոնում փաստորեն փոխարինում է սպանված Ալի Լարիջանիին՝ Մոհամմադ Բաղեր Զոլղադրն է: Մուհամմադ Բաղեր Զոլղադրը Իրանի բազմափորձ պաշտոնյաներից է: Նա 71 տարեկան է, զբաղեցրել է մի շարք բարձրաստիճան պաշտոններ թե քաղաքական, թե ուժային կառույցներում: Նա ըստ էության հեղափոխության Պահապանների կորպուսի ներկայացուցիչն է, … Read more

«Կարտոֆիլ ուտողներ»․ պոպուլիզմի նոր փաթեթավորումը. Սուրեն Սուրենյանց

Հայաստանի ներքաղաքական դիսկուրսում վերջին տարիներին ձևավորվել է հստակ մի միտում․ քաղաքական խոսքը աստիճանաբար պարզեցվում է՝ հաճախ իջնելով կենցաղային, երբեմն էլ կոպիտ պատկերավոր ձևակերպումների մակարդակի։ Նիկոլ Փաշինյանի «կարտոֆիլ ուտողներ», «լավաշ ուտողներ», «սև իկռա ուտողներ» բաժանումները հենց այս միտման բնորոշ դրսևորումներից են։ Փաշինյանի խոսքը դասական պոպուլիստական հռետորաբանության օրինակ է։ Հասարակությունը բաժանվում է «պարզ ժողովրդի» և «էլիտայի», իսկ … Read more

TRIPP-ի թեման փակ է. Իրանը չի թողնի բացել այն, եթե հաղթի, եթե պարտվի, ԱՄՆ-ին Սյունիքը պետք չի լինի. Սերգեյ Մանասարյան

Իրանի դեմ պատերազմի հետևանքով TRIPP-ի՝ Թրամփի ուղու ստեղծման թեման այլևս փակ է, NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման եթերում նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԳ նախարարի նախկին տեղակալ, Չինաստանում և մի շարք այլ երկրներում Հայաստանի նախկին դեսպան Սերգեյ Մանասարյանը։ «Այս պատերազմը երկու ելք ունի՝ մեկը պետք է պարտվի. թե պարտվոն ինչ կհայտարարի հետո, դա երկրորդային է։ Պատկերացնենք՝ Իրանը … Read more

Եվ դու գիտես, Նիկո՛լ, որ այն արհավիրքը, որ դու բերել ես հայ ժողովրդի գլխին, քո իշխանության իրական կողմն է. Նարինե Մկրտչյան

Միշտ այդպես է լինելու․ երբ դուրս գաս փողոց և կեղծ ինքնավստահությամբ քայլես Երևանի փողոցներում կամ մետրոյի գնացք մտնես, համընդհանուր լռության միջից մեկը հրաժարվելու է վերցնել առանց Արցախ փոքրացած Հայաստանի քարտեզը, և դու ստիպված ես լինելու հասկանալ, որ քեզ չեն ներելու։ Միշտ այդպես է լինելու, երբ կառավարության առանձնասենյակումդ մի պահ մենակ մնաս և անգամ ողջ սեղանիդ … Read more

Բյուր օրհնություն Ձեզ, իմ հրաշալի Արցախահամ, Արցախաբույր, Արցախացած քույր. Բագրատ Սրբազանի նամակը` Արմինե Մոսիյանին

Շատ սիրելի’ Արմինե, Ամբողջ սրտով և սիրով իմ զորակցությունը, օրհնությունը, գնահատանքը և շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ, որ արցախյան ուղղամտությանն ու համարձակությանը հատուկ, այսօր ուղղակիորեն վերստին մերկացրել եք չարիքին և իր էությունը: Աստծո կամոք թե’ Ձեր զավակը, և թե’ մենք բոլորս կվերադառնանք Արցախ` մեր հարազատ և անկրկնելի Տուն-Հայրենիքը: Ձեր այսօրվա պահվածքը և կեցվածքը թող դառնա Հայաստան … Read more

Հայաստանում ստատեգիան անբարոյությունը նորմ, այն էլ՝ պետականորեն լեգիտիմ նորմ սահմանելն է. Հակոբ Բադալյան

«Ղարաբաղից փախածներ»: Սա միայն Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության խոսույթը չէ՝ դժբախտաբար: Սա նաեւ այդ քարոզչության սպառող շերտերի խոսույթն է: «Ղարաբաղցիները չեն կռվել», «հայաստանցիներն են զոհվել, իսկ իրենք փախել են», «դեպի Երեւան խցանում էր»: Կարծես դեպի Երեւան եկողը մի 5 գծանի «ֆրիվեյ» էր, ու այն խցանված էր: Խցանվել էր ընդամենը գրեթե մեկ գծանի ճանապարհը, որովհետեւ … Read more

Անհրաժեշտ է ապահովել, որպեսզի հանրային դիսկուրսը չառաջացնի կամ չխորացնի փախստականների խոցելիությունը. ՄԻՊ-ի հայտարարությունը

ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել՝ կապված Փաշինյանի՝ մետրոյի գնացքում արցախցի կնոջը «փախածներ» անվանելու, նրա վրա մատ թափ տալու և բղավելու միջադեպի հետ կապված. Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ բռնի տեղահանված անձանց և փախստականների նկատմամբ զգայունության ապահովման անհրաժեշտության առնչությամբ. Բռնի տեղահանված անձանց և փախստականների հետ հաղորդակցությունն, ինչպես նաև նրանց իրավունքներին առնչվող հարցերի քննարկումը պետք է իրականացվեն պաշաճ զգայունության … Read more

Ժոզեֆ Բորել, չհամարձակվես ասել, որ ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, որ Ղարաբաղը ճանաչել եմ Ադրբեջանի կազմում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասե՞ր, կասի՞ այդպիսի բան Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության նախկին հանձնակատար Ժոզեֆ Բորելին, որը դեռեւս իր պաշտոնավարման ընթացքում արեց այդ հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի կազմում: Ոչ, Փաշինյանը Բորելին չասաց ու չի ասի այն, ինչ հոպորտալով ասում է մետրոյով երթեւեկող արցախցի տիկնոջ հանդեպ՝ նրա մանկահասակ … Read more

Մանկահասակ երեխայի ներկայությամբ կնոջ հետ այդպես խոսելը, մեղմ ասած, շատ ամոթ է. փաստաբան

Իրական ժողովրդավարությունում բարձրաստիճան պաշտոնատար անձը «գոռալով, մատ բարձրացնելով» չի կարող խոսել ոչ մեկի հետ: Մանկահասակ երեխայի ներկայությամբ կնոջ հետ այդպես խոսելը, երբ էթնիկ զտումներ տեսած մեր hայրենակիցներն իրենց արդար բողոքն են ներկայացնում, մեղմ ասած, շատ ամոթ է: Ուժեղ Հայաստսնում չի կարող լինել նման իրավիճակ: Ի դեպ, նվազագույն մարդասիրության ճգնաժամը հենց այս ձևի է լինում, իրավունքի … Read more