Իրական ժողովրդավարությունում բարձրաստիճան պաշտոնատար անձը «գոռալով, մատ բարձրացնելով» չի կարող խոսել ոչ մեկի հետ: Մանկահասակ երեխայի ներկայությամբ կնոջ հետ այդպես խոսելը, երբ էթնիկ զտումներ տեսած մեր hայրենակիցներն իրենց արդար բողոքն են ներկայացնում, մեղմ ասած, շատ ամոթ է:
Ուժեղ Հայաստսնում չի կարող լինել նման իրավիճակ: Ի դեպ, նվազագույն մարդասիրության ճգնաժամը հենց այս ձևի է լինում, իրավունքի նսեմացումն այս ձևի է լինում: Բայց լուսաբացից առաջ միշտ էլ ամենամութն է լինում…
Արամ Վարդևանյան, փաստաբան