Ըմբշամարտի ԱԱ. Սլավիկ Գալստյանը` արծաթե մեդալակիր — Armsport.am

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը (67 կգ) նվաճեց բրոնզե մեդալ։

28-ամյա մարզիկը բրոնզե գոտեմարտում մրցեց Ղրղզստանը ներկայացնող Ռազակ Բեիշեկեևի դեմ։ Առաջին կեսից հետո Գալստյանը պարտվում էր 0-5 հաշվով, սակայն ցուցադրեց կամային բարձր հատկանիշներ և իրականացրեց տպավորիչ քամբեք՝ հաղթելով մրցակցին 15-5 հաշվով։

Այսպիսով, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները աշխարհի առաջնությունն ավարտեցին երեք մեդալով:

Մալխաս Ամոյանը (77 կգ)՝ ոսկե մեդալ,

Հրաչյա Պողոսյանը (60 կգ)՝ բրոնզե մեդալ,

Սլավիկ Գալստյանը (67 կգ)՝ բրոնզե մեդալ։

Leave a Comment