Ըմբշամարտի ԱԱ․ Արթուր Ալեքսանյանը ցավալի պարտություն կրեց 1/4 եզրափակիչում

Զագրեբում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) տուշեով պարտություն կրեց։

Արթուրը մրցեց 2023 թ. Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, ադրբեջանցի Մուրադ Ահմադիևի հետ: Հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով՝ հօգուտ Ահմադիևի:

Ադրբեջանցու եզրափակիչ դուրս գալու դեպքում Ալեքսանյանը հնարավորություն կունենա սփոփիչ գոտեմարտ անցկացնելու՝ բրոնզե մեդալի համար:

Leave a Comment