«Անսար Ալլահի» առաջնորդը հայտարարել է, որ հութիները երկու շաբաթվա ընթացքում 38 գործողություն են իրականացրել Իսրայելի դեմ

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման առաջնորդ Աբդել Մալիկ ալ-Հուսիթին հայտարարել է, որ ապստամբները վերջին երկու շաբաթվա ընթացքում Իսրայելի դեմ իրականացրել են 38 ռազմական գործողություն: Ալ-Հուսիի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ «Վերջին երկու շաբաթվա ընթացքում իրականացվել է 38 գործողություն, այդ թվում՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ», – ասել է նա: Նրա … Read more

Հուսիների խոսնակ. Իսրայելը հարձակվել է եմենական երկու թերթերի գրասենյակների վրա

Եմենում Իսրայելի օդային հարվածները թիրախավորել են միայն քաղաքացիական թիրախներ, այդ թվում՝ Սանայում գտնվող երկու թերթերի գրասենյակները, ասել է «Անսար Ալլահ» շարժման հութիների կողմից կազմավորված զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիան։ «Եմենի զինված ուժերը հերքում են հրթիռային կայանքներին հարվածելու մասին իսրայելական թշնամու պնդումները և հաստատում, որ հրթիռակոծվել են միայն քաղաքացիական թիրախներ, այդ թվում՝ «Սեպտեմբերի 26» և «Եմեն» … Read more

Հութիները մեկ օրվա ընթացքում երկրորդ հրռիռային հարձակումն են իրականացրել Իսրայելի ուղղությամբ

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ հարձակում են իրականացրել Իսրայելի տարածքի վրա: Վերջին հարվածը հասցվել է «հիպերձայնային բալիստիկ հրթիռով» Երուսաղեմի տարածքում գտնվող թիրախի վրա, ասել է ապստամբ զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիան։ «Եմենի զինված ուժերի հրթիռային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել՝ «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռով հարձակվելով օկուպացված Երուսաղեմից արևմուտք գտնվող Իսրայելի … Read more

Եմենի հութիները հրթիռային հարձակում են գործել Բեն Գուրիոնի օդանավակայանի վրա

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները գերձայնային բալիստիկ հրթիռով հարձակում են գործել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա։ Այս մասին հայտարարել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան: «Հրթիռային ուժերը իրականացրել են ռազմական գործողություն, որի ընթացքում հիպերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով հարվածել են Իսրայելում Բեն Գուրիոն կոչվող Լոդ օդանավակայանին, որը գտնվում է Ջաֆայի օկուպացված շրջանում (խմբ. Թել Ավիվ)», … Read more