Հուսիների խոսնակ. Իսրայելը հարձակվել է եմենական երկու թերթերի գրասենյակների վրա

Եմենում Իսրայելի օդային հարվածները թիրախավորել են միայն քաղաքացիական թիրախներ, այդ թվում՝ Սանայում գտնվող երկու թերթերի գրասենյակները, ասել է «Անսար Ալլահ» շարժման հութիների կողմից կազմավորված զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիան։

«Եմենի զինված ուժերը հերքում են հրթիռային կայանքներին հարվածելու մասին իսրայելական թշնամու պնդումները և հաստատում, որ հրթիռակոծվել են միայն քաղաքացիական թիրախներ, այդ թվում՝ «Սեպտեմբերի 26» և «Եմեն» թերթերի խմբագրությունները», – գրել է նա իր Telegram ալիքում։

Սարիայի խոսքով՝ հարվածների հետևանքով զոհվել և վիրավորվել են քաղաքացիական անձինք, այդ թվում՝ լրագրողներ։

«Զինված ուժերը հաստատում են, որ այս դաժան ագրեսիան անպատասխան չի մնա», – նշել է «Անսար Ալլահ» ռազմական խոսնակը։

Սեպտեմբերի 10-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել «Անսար Ալլահ» թիրախներին Եմենի մայրաքաղաք Սանայում և Ալ-Ջաուֆ նահանգում, որոնք գտնվում են հութիների վերահսկողության տակ։ Իսրայելական բանակի տվյալներով՝ թիրախներն էին ապստամբների ռազմական ճամբարները, շարժման մամուլի ծառայության շտաբը և վառելիքի պահեստը։ ՏԱՍՍ-ի աղբյուրի փոխանցմամբ՝ իսրայելական ինքնաթիռները նաև հարվածել են հութիների պաշտպանության նախարարության շենքին և Սանայում գտնվող ապստամբների գլխավոր շտաբին։ Հութիների առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն ինը մարդ, իսկ 118-ը՝ վիրավորվել։

Leave a Comment