Արդյո՞ք Իրանը իսկապես խոչնդոտելու է TRIPP նախագծի իրականացմանը

Թեհրանում անսպասելի բացասական գնահատականներ են հնչել «Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ: Իրանի հոգևոր առաջնորդի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ասել է, որ Թեհրանը կտրականապես դեմ է TRIPP նախագծի իրականացմանը: Ինչո՞վ է բացատրել այդպիսի մոտեցումը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Վելայաթին, այ՝ իսկապես անսպասելի հայտարարությամբ հանդես է եկել Իրանում Հայաստանի դեսպան … Read more

Ինչո՞ւ է Բաքվի բանտում ինքնասպանություն գործել քաղբանտարկյալ

Բաքվի բանտում անհայտ հանգամանքներում մահացել է ընդդամադիր գործիչ Իլբեյ Քերիմլին: Նա բանտում էր հայտնվել այն բանից հետո, երբ հանդես էր եկել Հեյդար Ալիևի անձի պաշտամունքի դեմ: Իրավապաշտպաններից շատերը համարում են, որ այլախոհին սպանել են Իլհամ Ալիևի հրամանով:  Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Իլբեյ Քերիմլին ընդամենը 21 տարեկան էր և մինչ այդ … Read more

ԱՄՆ կոնգրեսը կարող է վերացնել Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու ու զենք վաճառելու սահմանափակումը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների քննարկմանը կներկայացվի օրինագիծ, որը ենթադրում է հայտնի 907 ուղղման վերացում: Հիշեցնենք՝ Ազատության աջակցության ակտի 907 ուղղումը արգելում է ԱՄՆ վարչակազմին օգնություն ցուցաբերել Ադրբեջանին: Փորձագետների գնահատմամբ այդ սահմանափակման վերացումը հնարավորություն կտա Բաքվին ժամանակակից զինատեսակներ գնել Միացյալ Նահանգներից: Կարելի՞ է ասել, որ Բաքուն մոտ է իր ուզածին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: … Read more

Արդյո՞ք Բաքուն իսկապես պատրաստվում է բացել երկաթգծի Ղազախ-Իջևան սահմանային հատվածը ադրբեջանական դիզվառելիքը Հայաստան առաքելու նպատակով

Բաքվի լրատավամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, որ Ադրբեջանի կառավարությունը լրջորեն քննարկում է ադրբեջակական նավթամթերքը Հայաստան առաքելու նպատակով չմիջնորդավորված ուղի ստեղծելու հնարավորությունը, ինչը իր հերթին հնարավորություն կստեղծի ձերբազատվել Վրաստանի կողմից թելադրվող տարանցման չափազարց բարձր սակագին վճարելու պարտադրանքից: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Մի քանի օր առաջ ադրբեջանական կառավարությանը մտերիմ  … Read more

Բաքուն կրկին հակաեվրոպական արշավ է սկսում, մեղադրելով Եվրամիությանը հայրապետության մեջ

Բաքվում զանգվածային տեղեկատվական արշավ է սկսվել եվրոպական կառույցների դեմ: Պատճառը Հայաստանի ու Եվրամիության միջև գործընկերության ռազմավարական օրակարգի ստորագրումն է: Բաքվի իշխանությունները այդ փաստաթուղթը հակաադրբեջանական են որակել: Հարևան երկրի արտգործնախարարությունը սպառնում է Բրյուսելին ու պահանջում է վերանայել Երևանի հետ ստորագրած փաստաթղթի դրույթները: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Վրացական կողմի առաջարկած բարձր տարանցման սակագինը կարող է խանգարել հայ–ադրբեջանական առևտուրը

Բաքվում պաշտոնապես հաստատել են տեղեկությունն այն մասին, որ ստացել են Վրաստանից այդ երկրի տարածքով դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի առաջին խմբաքանակը անվճար տեղեփախելու առաջարկը: Սակայն, արդբեջանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, կանոնավոր տարանցման սակագնի վերաբերյալ բանակցությունները դեռ շարունակվում են ու վրացական կողմի առաջարկած բարձր սակագները կարող են խանգարել հայ-ադրբեջանական տնտեսական համագործակցությանը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում և՛ երեկ, և՛ այսօր … Read more

Ինչո՞ւ է Վրաստանը խոչնդոտում ադրբեջանական բենզինի ներկրմանը Հայաստան

Ադրբեջանական նավթամթերքը Վրաստանի տարածքով կհասցվի Հայաստան: Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունն այդ մասին հայտարարություն է տարածել: Կոնկրետ ի՞նչ է ասվում տարածված հաղորդագրությունում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ Վրաստանի կառավարությունը հոկտեմբերի 5-ին գործընկեր պետությունների կառավարություններից ստացել է դիմում-խնդրանք՝ ադրբեջանական բենզինը Վրաստանի տարածքով Հայաստան տեղափոխելու վերաբերյալ: Խոսքը գնում է … Read more

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփը ներում շնորհել Բաքվից կաշառք ստանալու և Հայաստանի դեմ լոբինգի մեջ մեղադրվող կոնգրեսականին

Ամերիկայի հայկական կազմակերպությունները խստորեն դատապարտել են ի շահ Ադրբեջանի անօրինական լոբբինգ իրականացնելու մեջ մեղադրվող կոնգրեսական Հենրի Կուէլյարին ներում շնրոհերլու վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը: Հիշեցնենք՝ դատախազությունը հիմնավոր փաստեր ուներ, որոնք ապացուցում էին, որ Կուէլյարը Բաքվի իշխանություններից 600 հազար դոլարի կաշարք էր ստացել: Ինչի՞ դիմաց էր փող ստացել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Մինչ … Read more