ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների քննարկմանը կներկայացվի օրինագիծ, որը ենթադրում է հայտնի 907 ուղղման վերացում: Հիշեցնենք՝ Ազատության աջակցության ակտի 907 ուղղումը արգելում է ԱՄՆ վարչակազմին օգնություն ցուցաբերել Ադրբեջանին: Փորձագետների գնահատմամբ այդ սահմանափակման վերացումը հնարավորություն կտա Բաքվին ժամանակակից զինատեսակներ գնել Միացյալ Նահանգներից:
Կարելի՞ է ասել, որ Բաքուն մոտ է իր ուզածին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Այո՛, ես հիշեցնեմ, որ այդ ուղղումն ընդունվել էր դեռևս 1992թ.-ին՝ որպես պատժամիջոց Ադրբեջանի դեմ՝ կապված այն բանի հետ, որ Ադրբեջանը շրջափակման էր ենթարկում Հայաստանին: Տարիներ անց կոնգրեսը նախագահին հնարավորություն տվեց մեկ տարի ժամկետով, ժամանակավորապես կասեցնել այդ ուղղման գործողությունը: Գրեթե բոլոր նախագահները ամեն տարի օգտվում էին այդ հնարավորությունից և ժամանակավորապես կասեցնում էին այդ ուղղման գործողությունը»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Ո՞վ է նախաձեռնության հեղինակը: Որքանո՞վ է հավանական, որ այդ նախաձեռնությանը ընթացք տրվի ու 907 ուղղումը իսկապես վերացվի: Ինչպե՞ս են Բաքվում գնահատում շանսերն ու հեռանկարները:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: