Բաքվի բանտում անհայտ հանգամանքներում մահացել է ընդդամադիր գործիչ Իլբեյ Քերիմլին: Նա բանտում էր հայտնվել այն բանից հետո, երբ հանդես էր եկել Հեյդար Ալիևի անձի պաշտամունքի դեմ: Իրավապաշտպաններից շատերը համարում են, որ այլախոհին սպանել են Իլհամ Ալիևի հրամանով: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը:
«Իլբեյ Քերիմլին ընդամենը 21 տարեկան էր և մինչ այդ դեպքը, միանգամայն առողջ էր: Նա ընդդամադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության ներկայացուցիչն էր: Նույն խցում պահվող կալանավորներն են հարզատներին տեղեկացրել տեղի ունեցածի մասին: Ըստ որոշ տեղեկությունների, դա ինքնասպանություն էր, սակայն մանրամասները հայտնի չեն: Նույնիսկ կալանավորվածներն իրենք տեղյակ չեն, թե ինչի հետևանքով է նա մահացել:
Երիտասարդը հայտնի էր դարձել 2023թ.-ի օգոստոսին, երբ բողոքը հայտնելով Հեյդար Ալիևի անձի պաշտամունքի դեմ, նրա հուշարձանի պատվանդանին գրել էր Ստալին: Դրանից հետո երիտասարդն անհետացել էր: Հարազատները մոտ երկու ամիս նրա մասին ոչինչ չգիտեին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա կալանավորված է և մեղադրվում է թմրանյութերի անօրինական շրջանառության մեջ: Դատարանի նիստում նա հայտարարել է, որ ոստիկաններն այդ թմրանյութն իր գրպանն են գցել և ճնշման հետևանքով պահանջել են, որ խոստովանական ցուցմունք տա»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Դա առաջի՞ն դեպն է, երբ սպանում են Հեյդար Ալիևին վիրավորանք հասցրած ընդդիմադիրներին: Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ տեղի ունեցածը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: